Բաժիններ՝

Կառավարելի՞ են արդյոք ակցիաները. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տրանսպորտի թանկացման դեմ կազ­մակերպված ու լայն թափ հավաքող անհնազանդության ակցիաները կվե­րածվե՞ն սոցիալական բունտի՝ հարցրինք ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին:

«Ամեն բան հնարավոր է»: Հնարավո՞ր է, որ «անղեկավարելի» այս քաոսի հետևում փորձ է ար­վում իշխանությունների կողմից սեփականության վերաբաշխման, ինչի արդյունքում «սերնդափոխություն» կիրականացվի գծատերերի «ցան­կում»:

«Կդժվարանամ ասել. ինձ թվում է՝ սա ավելի շատ նման է նրան, որ մարդիկ այլևս չեն ուզում այսպես ապրել, հասկանում են իշխանություն­ների վարած քաղաքականության անհեռանկարայնությունը, մարդիկ կանգ­նել են երկրի համար, որպեսզի իշխա­նությունների աշխատելաոճը փոխվի, վերանայվի:

Որքան էլ տարօրինակ է, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ, սոցիալիստ Կիրո Մանոյանը գրեթե մտածում էր նույնպես, ինչպես լիբերալ, երբեմնի իրենց օպոնենտ Հրանտ Բագրատյանը»:

Շարունակությունը՝ «Հրապարակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031