Արազ Օզբիլիսն այսօր պայմանագիր կկնքի Մոսկվայի Սպարտակի հետ. Sport-express
                                    Sport-express-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի «Սպարտակը» Կրասնոդարի «Կուբանի» հետ բանակցություններ է վարում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի տրանսֆերի շուրջ:
Ակնկալվում է, որ կողմերը շուտով համաձայնության կգան բոլոր հարցերի շուրջ և արդեն այսօր 23-ամյա Օզբիլիսը պայմանագիր կկնքի մոսկովյան ակումբի հետ: Հայ ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 6 մլն եվրո:
Նշենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Արազը 2 հանդիպում է անցկացրել և դարձել 2 գոլի հեղինակ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    