«Նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոսին իր հրաժարականն է ներկայացրել Ժնևի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ, տեր Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը»:
«Օրերս սարսափելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Իջևան քաղաքում 5-ամյա մի երեխա փորձել է ինքնասպան լինել կախվելու միջոցով:
Արմեն Աշոտյանը երեկ՝ հուլիսի 25-ին, նշում էր իր ծննդյան օրը, բնականաբար` «Օջախ» ռեստորանում:
«Հայ մասնակցի հագուստն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է: Այն շատ ծանր է, այդ պատճառով Մերին չի կարող բեմում իրեն աշխույժ դրսևորել»,- ասել է Զադորինան: Մրցույթից հետո հագուստը կհանվի վաճառքի:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ գազի և էլեկտրոէներգիայի գների սակագնի բարձրացումից հետո Արցախում հացը թանկացել է հացը 10 դրամով:
Վալերի Օսիպյանը նշել է, որ ուրախ է, որ այսպիսի քաղաքացիներ ունենք և նաև ուրախ է, որ այնպիսի իշխանություն, կառավարություն և Երևան քաղաքին վայել քաղաքապետ ունենք, որ ողջամիտ որոշում կայացրեց:
Ամսական այցելուների միջին թվաքանակը, որոնք սոցցանց են այցելում հեռախոսով, հասել է 819 մլն մարդու: Օրական շարժական սարքով Facebook է այցելում մոտ 469 մլն մարդ: Մեկ տարվա ընթացում սոցցանց օրական այցելուների թիվն աճել է 27%-ով և կազմել է 699 մլն մարդ: Այցելուների միջին ամսական թվաքանակն աճել է 21%-ով և հասել է 1.15 մլրդ մարդու, գրում է Lenta.ru-ն:
«Երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կասեցրեց քաղաքային տրանսպորտի ուղեվարձի 50 տոկոսով թանկացման որոշումը»:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև ամուսնությունները և Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջև ամուսնությունները, որոնք կնքվել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` պահպանելով այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում:
Իրար եմ խառնել բոլոր հնարավոր ուկրաինական կապերը`դիվանագիտականից մինչև անձնական: Բոլորը խոստացել են, որ Ասատուրի գլխից մազ չի պակասի… համբերություն նրա ծնողներին
Հայաստանի օդուղիների շահագործման թույլտվությունների տրամադրման մրցույթը կանցկացվի այս տարի սեպտեմբերին: Այս մասին 168.am-ին հայտնեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:
2013թ․ առաջին կիսամյակի վերջին օրվա դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 375,257, ինչը 2012թ. առաջին կիսամյակի դրությամբ ունեցած արդյունքից մեծ է մոտ 29,160 հազարով:
Արձանի շուրջ փռված այգին ամբողջովին աղբի մեջ է ու անխնամ է, իսկ երեկոյան ժամերին այստեղ քաղաքի թափառական շներն են հանգրվանում:
Մի խումբ շվեդ գիտնականներ և 3D տեխնոլոգիաների մշակողներ ծրագիր են սկսել Ստոկհոլմում գտնվող մումիաների թանգարանը «վերակենդանացնելու» վերաբերյալ:
Փողոց դուրս եկած երիտասարնդներն, իրենց միջոցներով անվճար երթուղայիններ վարձած մարդիկ, իրենց ավտոմեքենաներով ուղևորներին տեղափոխող մեր համաքաղաքացիներն այլևս երկխոսության այլ մակարդակ են պահանջում:
Ոստիկանը, որին ծեծում են, մյուս ոստիկանները բռնում են, տանում են դատարան, ցուցմունք է փոխում, որ արդարացնի իրա երեսը պատռողին, քիթ-մռութը ջարդողին, որ գլուխս սենց արեցի, ուսադիրս ճղեց երեսս… Հանեք դրան համազգեստի մեջից:
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացել է DIY բարի հրկիզման գործով արագացված դատավարությունը:
«Այժմ մենք ստանում ենք ազդակներ մասնավոր հատվածից, բիզնեսի ներկայացուցիչներից, որոնք գտնում են, որ իրենց շահերն են ոտնահարվում այս օրենքով»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Ռուսաստանի իրավապահ մարմինները իրենց երկրից Բելոռուս են արտաքսել «օրենքով» գող Պավել Ալեքսեևիչին, ով քրեական աշխարհում առավել շատ հայտնի է Պաշա Պաշտետ անունով:
Լեռնային Ղարաբաղը Պետդեպարտամենտին հնարավորություն է տալիս խոշոր պատմություն գրել:
Օրինագիծը, որով առաջարկվում է գետնախնձորն ազատել ԱԱՀ-ից, կառավարությունն ընդունելի կհամարի իր առաջարկություններն ընդունելու դեպքում:
Ցեղասպանությունից մեկ տարի առաջ՝ 1914 թվականին ծնված, Արարատի մարզի Դարակերտ համայնքի բնակիչ Աստղիկ Ավետիսյանի մասին 168.am-ի հրապարակումը՝ «99 տարեկան Աստղիկ տատն իր երեխաների հետ սկայպով է շփվում» վերնագրով, անտարբեր չի թողել նաև Արարատի մարզպետին:
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամն այսօր կարողանում է սկսնակ գործարարներին վարկավորել առավելագույնը 3 միլիոն դրամի չափով և 3 տարի մարման ժամկետով։ Փոփոխության արդյունքում՝ 3 միլիոնը դարձել է 5 միլիոն, իսկ 3 տարին՝ 5 տարի։
«Մեր ժողովուրդը հիանալի ժողովուրդ է, ես բազմաթիվ նամակներ եմ ստացել տարբեր մարդկանցից, ովքեր ողջունել են ինձ և, անգամ չհասկանալով իմ լուծած խնդրի էությունը՝ իրականում հպարտացել են, որ հայ գիտնականը կարող է նմանատիպ բարդ մաթեմատիկական խնդիր լուծել»:
2013 թվականի հուլսի 23-ին ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկան Տ. Աղաջանյանը:
Գործադիրը որոշել է երիտասարդ գիտնականների գիտական և գիտատեխնիկական գործունեությունը խրախուսելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը 2013թ. ինն ամսում հատկացնել 100 մլն դրամ:
Անուշ Խաչատրյանը 22-ամյա Ասատուր Խաչատրյանին հուլիսի 22-ին ուղարկել է Ուկրաինա՝ Կիև՝ իրենց բարեկամների տուն: Կիևի օդանավակայանում պարզվել է, որ Ա. Խաչատրյանը որոշակի փաստաթղթային խնդիրներ ունի և նրան պետք է որ հետ ուղարկեին Հայաստան: Սակայն այնպես է ստացվել, որ Ա. Խաչատրյանին երեկ՝ հուլիսի 25-ին, սխալմամբ ուղարկել են Ադրբեջան՝ Բաքու:
Հուլիսի 24-ին, ժամը 10.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Չեխովի փողոցի 15 շենքի նկուղից, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1984 թ. ծնված Արշակ Գ.-ին, որը հայտնել է, որ հրապարակի մետրոյի մոտ իրեն ծեծի են ենթարկել և դանակահարել:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։
Երիտասարդները 6 օր շարունակ Երևանի հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ պայքարից հետո տոնում են իրենց հաղթանակը: