Սիրիական բանակն Ալ-Քուսեյր քաղաքն ազատագրելիս ոչնչացրել է 900 զինյալի:
«Վիրաբյանի` աշխատանքից հեռացման պատճառը եղել մեծ քանակությամբ նավթամթերքի չարաշահումը, իսկ դրա հետևանքով մարզի բազմաթիվ համայնքներ չեն ստացել րենց հասանելիք դիզվառելանյութը»:
«ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանին պատկանող շինարարական ընկերությունը, «Ժողովուրդի» տեղեկություններով, լուրջ պարտքեր է կուտակել: Պատգամավորն արդեն պարտք է բազմաթիվ խանութների ու կազմակերպությունների»:
Ցուցարարներին ցրելիս կառուցվող կամրջի վրայից ընկել է մի ոստիկան, որն այժմ գտնվում է ծանր վիճակում:
«Եթե կիրակնօրյա կրակոցները ՀՀ քաղաքացու տան մոտ հնչած լինեին, այլ ոչ թե ՀՀ օլիգարխի, կասկած չկա, որ սույն քաղաքացին անմիջապես կձերբակալվեր որպես վտանգավոր հանցագործ»:
«Կարեն Քոչարյանը զինդատախազ Գորգ Կոստանյանի երեկ ներկայացրած մանրամասներում, թե Սուրեն Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել և չի մասնակցել փոխհրաձգությանը, ոչ մ նոր բան չի տեսնում»:
«Օֆշորային գոտում` Կիպրոսում, հայտնի ընկերությունը, որի փայատերերի մեջ նշված է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անուն ազգանունը, բացվել է 2010 թ. մայիսի 6-ին»:
«Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում տեղի ունեցած լեզվակռվի հետևանքով զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանի կրակոցից ծանր վիրավորված 19-ամյա զինծառայող Հրաչյա Սարգսյանը արդեն 20 օր է` գտնվում է Մուրացանի հոսպիտալում»:
«Դատելով իշխանությունների պահվածքից՝ Գորիսում տեղի ունեցած սպանությունից հետո նրանք ամենևին էլ մտադիր չեն պատժել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, նույնիսկ չեն բարձրացնում նրա պաշտոնանկության հարցը»:
«Ընտրական մեծ տրիադայից դեռ ուշքի չեկած քաղաքական կուսակցություններն ու գործիչները խումհարի մեջ սկսել են հետընտրական ինվենտարիզացիա անցկացնել»:
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Carrefour-ն արդեն Հայաստանում է։
Ավտոմեքենան վարել է Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ 46-ամյա Վիլիկ Մարգարյանը, ով ծայրահեղ ծանր վիճակում Մասիսի հիվանդանոցից տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
«Ես վաղուց էի ասել, որ ամեն ինչ կտանեն դեպի նրան, որ մի օր ասեն՝ հարձակում է եղել Լիսկայի տան վրա, և ինքն էլ անզորությունից ինքնապաշտպանվել է, և վերջում հայտնեն, որ «օրինավոր» Լիսկան հաղթել է «ոսոխին»:
Մինչ մարդասպանությամբ ավարտված միջադեպի մասին պաշտոնական շրջանակները լռում են, նախաքննության գաղտնիության քողի տակ, Սյունիքի մարզպետարանն ակնհայտ փորձում է հասարակական կարծիք մշակել:
Մեր հայրենակից Նաիրա Հովակիմյանը մեծ հաջողությունների է հասել համաշխարհային գիտական ասպարեզում: Նա աշխատում է ՆԱՍԱ-ի հետ՝ ինքնաթիռի անվտանգության կառավարման համակարգերի զարգացման վրա:
Արդեն տասը օր է, հանգիստ չի տալիս այն զգացողությունը, թե որքան են նման մեր իշխանավորները Թուրքիայի կառավարիչներին:
«Պանթեոնը մեր հպարտության, արժանապատվության վայրն է, էնտեղ պետք է տուն-թանգարան կառուցվեր, որովհետև մեր «Պեր Լաշեզն» է»
Սևան քաղաքի Գրիբայեդովի փողոցի բնակիչ 33-ամյա Արթուր Հարությունյանը, վարելով «Mercedes Benz E 320» մակնիշի՝ 30 ՏՍ 668 համարանիշի ավտոմեքենան, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին ընթանալիս՝ 4.5 կմ հատվածում՝ Մարտունիից դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին տեղադրված երկաթյա տակառին և հայտնվել դաշտամիջում:
Ըստ Պետական եկամուտնեի կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանի՝ կարելի է քննարկել շրջանառության հարկի նոր դրույքաչափի խնդիրը՝ դեպի իջեցում
Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի վերջնամասում բախվել է իր առջևով ընթացող Երևանի բնակիչ 29-ամյա Արմեն Թովմասյանի վարած «Mercedes G 300»՝ մակնիշի 93 LV 999 համարանիշի ավտոմեքենային:
Պետրոս Մակեյանն ասում է, որ համակարգը ստեղծում է անգամ մարդկային որակներ, ինչի զոհը դարձել է նաև Սյունիքի մարզպետը
«Ես այստեղ՝ Ստեփանակերտում եմ՝ որպես երգչուհի։ Սակայն որպես մարդկային էակ՝ ես ներկայացնում եմ Միացյալ ազգերի կազմակերպությունը… Առաջարկում եմ ձեզ իմ ձեռքն ու սիրտը»,-ասել է երգչուհին:
Վերջին հինգ տարիներին Amazon-ից մթերքներ պատվիրելու հնարավորություն ունեին միայն Սիեթլի բնակիչները: Ընկերությունը փորձարկում էր ծառայությունը երկար ժամանակ` օնլայն պատվերների առաքման համար օգտագործելով իր բեռնատար մեքենաները:
168.am-ը պաշտպանի անձնակազմի արձանագրած խախտումների վերաբերյալ զրուցեց դպրոցի տնօրեն Լյովա Հովհաննիսյանի հետ:
Անկախ նրանից, թե ինչ ավարտ կունենա այս ամենը, հնարավոր են որոշակի փոխատեղումներ, որոնք ավելի շատ ռազմավարական բնույթի են, որովհետև սա ցույց տվեց, որ Էրդողանի իշխանության դեմ կա պայքարող մի զանգված, որում գերակշռում են երիտասարդները
Ոստիկանապետի կարծիքի հրապարակումից մեկ – երկու ժամ հետո մեր լրագրողին հաջողվեց հարցազրույց վերցնել մարզպետ Սուրեն Խաչատրյանից: Այն բառացիորեն հերքում է ոստիկանապետի կարծիքը:
Սահյանագետ Աստղիկ Սարգսյանը Պանթեոնի մասին ֆիլմ է նկարել, որը տարածել է Սփյուռքում։ Նա այդ մասին տեղեկացրել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին և հիասթափություն ապրել
Նուբարաշենի հայտնի աղբանոցում այս օրերին կարել է տեսնել, թե ինչպես են խոշոր եղջերավոր անասունները շրջում աղբանոցում և ուտում աղբը:
Սյունիքի մարզպետարանի հայտարարությունը Սյունիքի մարզպետարանը, ափսոսանք հայտնելով 2013թ. հունիսի 1-ի երեկոյան մարզպետի առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպի առիթով, միաժամանակ ուշի-ուշով հետեւում է կատարվածի վերաբերյալ հրապարակումներին ու մեկնաբանություններին եւ ծավալված հանրային քննարկումներին։
Մայիսի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Կայուն զարգացման ոլորտի ղեկավար Ահմեդ Էյվեյդայի գլխավորած պատվիրակությանը: