Բաժիններ՝

Ինչից հետո իշխանությունը սկսեց անթաքույց սատարել Սուրեն Խաչատրյանին. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատելով իշխանությունների պահվածքից՝ Գորիսում տեղի ունեցած սպանությունից հետո նրանք ամենևին էլ մտադիր չեն պատժել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, նույնիսկ չեն բարձրացնում նրա պաշտոնանկության հարցը:

Համենայնդեպս, երեկ հրապարակվել է կառավարության` այսօր կայանալիք նիստի օրակարգը, որտեղ չկա Ս. Խաչատրյանին պաշտոնանկ անելու հարցը: Դատելով իրադարձություններից՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ չի փորձի կառավարության նիստում անձամբ բարձրացնել Սյունիքի մարզպետի պաշտոնանկության հարցը, թեև դա հենց իր իրավասության շրջանակներում է գտնվում:

Հավելենք, որ իշխանությունը սկսեց անթաքույց սատարել Ս. Խաչատրյանին այն բանից հետո, երբ սպանված Ավետիք Բուդաղյանի՝ Ռուսաստանում բնակվող մեծահարուստ եղբայրը հայտարարեց, թե չի ներելու եղբորը սպանողներին:

«Ժողովուրդի» տեղեկություններով՝ Բուդաղյան եղբորը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է անձամբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ փորձելով համոզել արյունն արյամբ մաքրելու ճանապարհ չընտրել: Սակայն Բուդաղյանների թասիբը պաշտպանելու համար 7 տասնյակից ավելի տղամարդիկ ոտքի են ելել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս