Օրերս ռուսական «Ակվարիում» խումբը հանդես է եկել նոր համերգով: Համերգին մասնակցել են ինչպես մեծահասակները, այնպես էլ խմբի երիտասարդ երկրպագուները:
Լեզուն պահպանվում է լեզուն կրողով, իսկ եթե կրողն էլ կտրվում է իր հողից, լեզուն ապագա չունի:
Ի վերջո, 80 տոկոսը ռուսական կողմի ձեռքին է, և այդ առումով 20 տոկոսն էական չէ, բայց խնդիրն այն է, որ հիմնարկն անցնում է Ռուսաստանի ձեռքը: Սա արդեն լուրջ խնդիր է, և այս առումով` դեռ հարց է` սա Ռուսաստանի՞ ճնշման տակ է արվում, թե՞ ավելի շուտ Հայաստանի իշխանություններն են դրա միջոցով ինչ-որ հարցեր լուծում:
Acer ընկերությունը պատրաստվում է թողարկել սմարթֆոն` 3.5 դյույմ էկրանի անկյունագծով:
Մենք պետք է փորձենք դիտարկել, թե ինչպես են համաշխարհային զարգացումներն ազդում մեր արվեստագետների վրա: Օրինակ՝ ինչպե՞ս է ֆրանսիական կուլտուրան ազդում ֆրանսահայ արվեստագետի վրա, այսինքն՝ ի՞նչ տենդենց ունի հայ ծագում ունեցող արվեստը:
Միանգամայն համաձայն ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ` պատերազմի։ Ցավոք, մինչ այսօր Ադրբեջանի ղեկավարությունը հակառակն է անում։
Ռոբոտաշինությունը, իհարկե, թանկ հաճույք է, և շատ հարցեր արտադրության մասով Հայաստանում դժվար է լուծել, սակայն կան բազմաթիվ խնդիրներ մեր իրականությունում, որտեղ լուծումներ կարող են տալ հայ ճարտարագետները, իսկ այդ ամենը կարող է ոչ միայն նպաստել մեր երիտասարդ կադրերի աշխատանքի տեղավորմանը, այլև արտադրական կազմակերպություններին տեղական սարքավորումներ առաջարկելուն:
Շուտով հայտնի հավելվածը թույլ կտա տեսանյութեր տեղադրել, գրում է TechCrunch-ը` վկայակոչելով ընկերության աղբյուրներին:
Ընդհանուր առմամբ` եթե գնահատելու լինենք իրանական քաղաքական դաշտը և նախագահի թեկնածուներին, ապա պետք է նկատենք, որ ընտրական փուլի վերջում մնացած 6 թեկնածուներից միայն Հասան Ռոհանին էր ներկայացնում բարեփոխիչների ճամբարը, եթե այդպես կարելի է կոչել: Այս տեսանկյունից` Իրանում շատ հետաքրքիր արդյունքներ գրանցվեցին. փաստորեն, որևէ կանխատեսում չիրականացավ, ինչպես հաճախ լինում է:
Կանացի անպտղություն. Խառնեք 30 գ ջղախոտ մեծի (եզան լեզու) չոր տերև և 10 գ չոր, մանր կտրատած արմատ, մեխակ համեմունքային` 5 կոկոն, 15 րոպե եփեք եռացող ջրային բաղնիքի վրա` 200 մլ ջրում, ավելացրեք 250 գ մեղր, եփեք ևս 10 րոպե։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։ Շարունակեք մինչև վերջանա, ընդմիջեք մեկ շաբաթ, կրկնեք։
Արշակ Աբրահամյանը, ներկայանալով որպես գյուղնախարարության աշխատակից, Տավուշի մարզի մի շարք գյուղերի բնակիչներից խաբեությամբ հափշտակել է գումարներ՝ խոստանալով վերջիններիս մրցույթի կարգով ձեռքբերել ՀՀ ներկրված գյուղատնտեսական տեխնիկա հանդիսացող Բելառուս մակնիշի տրակտորներ: Գործը վարույթ է ընդունել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու և վնասաբեր ծրագրեր օգտագործելու համար Ա.Մխոյանին առաջադրված մեղադրանքները:
Երևանում Facebook-ը առաջատար է: Այս մասին են վկայում ընդամենը այս տարի մարտին Մարկետինգի հայկական ասոցիացիայի կողմից անցկացված հեռախոսային սոցհարցման արդյունքները:
« «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերը սեփականության իրավունքով պատկանում են բաժնետերերին և ոչ թե ընկերությանը, իսկ ընկերության բաժնետերերին պատկանող գույքի առնչությամբ որևէ մեկնաբանություն տալը, կարծում եմ, ընկերության համար կոռեկտ չի»,- ասաց Շ.Սարդարյանը:
Սա զիջում չէ, սա ուղղակի խայտառակություն է, որովհետև եթե մի երկիր իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում նման լրաբեր պիտի ունենա, ապա սա պարզապես նշանակում է, որ այդ ռազմավարական գործընկերությունը և բարեկամությունն իսպառ գոյություն չունեն:
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջին կանգառը եղել է Սանահինի վանական համալիրում:
Հունիսի 18-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտ գտնվող «Լճափ» բենզալցակայանի ետնամասում հայտնաբերվել է զինամթերք:
Հունիսի 21-ին, Գրինվիչի ժամանակով առավոտյան 05:04, Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածի նկատմամբ իր ամենաբարձր կետով, ինչն էլ աստղագիտական ամռան սկիզբն է համարվում:
Հունիսի 18-ին, ժամը 19.13-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ որ տեղական ժամանակով ժամը 18.47-ին Վրաստան – Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Հիմնական դժգոհությունն այն է, որ մթերող ընկերությունները, հատկապես երկու ձեռներեցներ արկղով են վերցրել: Արկղը գնահատել են 10 կիլոգրամ եւ 10 կիլոգրամի արժեքը 4000 դարմ:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հովհաննես Հովհաննիսյանը 8 օր հացադուլում գտնվելուց հետո այսօր առավոտյան դիմում է ներկայացրել ՔԿՀ վարչակազմին հացադուլը դադարեցնելու մասին:
Գործարար Աշոտ Սուքիասյանը դեռևս անցած տարի հարուցված քրեական գործի շրջանակներում, երեկ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Առկա է նաև պաշտոնյաների մի գորշ, նեղլիկ մտահորիզոնով օժտված, նվազագույն նախաձեռնողականությունից իսկ զուրկ զանգված, որի առկայությունն իշխանության հատկապես վերին օղակներում ծայրահեղ բացասական ազդեցություն է գործում պետական կառավարման որակի բարելավման գործընթացի արդյունավետության վրա:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ու Գյումրու ոստիկանությունում:
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հունիսի 18-ին ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում հարցաքննված լրացուցիչ վկաները դեպքից անտեղյակ էին:
ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը։ ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հունիսի 18-ի թիվ 1689-Ա հրամանով հաստատվել է Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով:
Զեկույցում ընդգծվում է, որ ժողովրդավարական զարգացման հարցում շարունակում է աճել Ադրբեջանի ու նրա հարևանների միջև առկա տարբերությունը:
Տիգրան Եգորյանը նշեց, որ իր մոտ որոշակի կասկածներ է հարուցում այն հանգամանքը, որ վկան դեպքից մի քանի օր անց Հայաստանից մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Տիգրան Եգորյանի հարցին պատասխանելով՝ նա ասաց, որ ՌԴ մեկնել է աշխատելու: Գործով մեղադրող Արթուր Դավթյանը վկայից հետաքրքրվեց՝ ի՞նչ ուներ վերջինս նախաքննական մարմնից թացնելու, որ հեռացել է հանրապետությունից:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարար Սոզար Սուբարին: