Արագած Ախոյանի բարեգործությունները նյարդայնացնում են նրա պարտատերերին. մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանին պատկանող շինարարական ընկերությունը, «Ժողովուրդի» տեղեկություններով, լուրջ պարտքեր է կուտակել: Պատգամավորն արդեն պարտք է բազմաթիվ խանութների ու կազմակերպությունների:
Բայց ուշագրավն այն է, որ Ախոյանը մի կողմից նման խոշոր չափերի հասնող պարտքեր է կուտակում, մյուս կողմից էլ բարեգործություններ անում: Ու սա նրա պարտատերերին շատ է նյարդայնացնում:
Երեկ Արագած Ախոյանը, պատասխանելով «Ժողովուրդի» հարցին, թե ինքն այս ընթացքում լուրջ պարտքեր է կուտակել, ինչու չի կարողանում մարել, ասաց. «Ես չեմ իմանում՝ Ձեզ որտեղից նման տեղեկություններ, բայց ես նման անհեթեթ տեղեկությունները չեմ ցանկանում մեկնաբանել»»:



