Բաժիններ՝

Թուրքական ոստիկանությունն Անկարայում ու Ադանայում ցուցարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ

CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում շարունակվում են բողոքի ակցիաները: Չնայած երեկոյան մայրաքաղաք Անկարայում գրանցված տեղատարափ անձրևին՝ ցուցարարները հավաքվել են «Քըզըլայ» հրապարակում:

Ոստիկանությունը նրանց ցրելու համար գործածել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Ոստիկանության հետ բախումների հետևանքով ցուցարարների շրջանում կան տուժածներ:

Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում բողոքի ակցիան նույնպես շարունակվում է: Ցուցարարները կառուցում են բարիկադներ, փակում են ավտոմեքենաների ճանապարհները:

Ադանայում նույնպես տեղի է ունեցել բողոքի ակցիա: Տեղական ժամանակով ժամը 23.00-ի մոտ մոտ 500 մարդ է հավաքվել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նահանգային վարչական շենքի մոտ՝ չնայած ոստիկանների զգուշացմանը:

Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է ջրցան մեքենաներ և ձերբակալել է 25 մարդ: Ցուցարարներին ցրելիս կառուցվող կամրջի վրայից ընկել է մի ոստիկան, որն այժմ գտնվում է ծանր վիճակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս