Բաժիններ՝

Մանդատների գները երկու անգամ ավելացել են. մամուլ

«Ընտրական մեծ տրիադայից դեռ ուշքի չեկած քաղաքական  կուսակցություններն ու գործիչները խումհարի մեջ սկսել են հետընտրական ինվենտարիզացիա անցկացնել, որպեսզի հասկանան` ինչ կորցրին, ինչքան կորցրին, ապաև` նախապատրաստվեն գալիք 2017-18-ի ընտրություններին»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

«Վիճակը, ըստ նրանց, ուղղակի ողբերգական է: Պարզվել է, որ նախորդ՝ 2007-ի ընտրությունների համեմատ ուղիղ երկու անգամ ավելացել են մանդատների գները. եթե 2007-ին խորհրդարան մտնելու համար կուսակցությունը համամասնական ամեն պատգամավորի հաշվով ծախսում էր մոտ 500 հազար դոլար, մեծամասնականով ընտրվողը` մի քիչ ավելի, ապա այս ընտրություններում հինգ տոկոս շեմը հաղթահարելու ծախսերը հասել և անցել են մեկ միլիոնի շեմը, իսկ մեծամասնականը հասել է միլիոնուկեսի:

Էլ ավելի ողբերգական է վիճակը Երևանի ավագանու ընտրությունների դեպքում. որպեսզի կուսակցությունը հաղթահարի 6 տոկոսի շեմը, պետք է ծախսի-բաժանի 3-4 միլիոն դոլար:

Արդյունքում ստանալով ավագանիում 3-4 տեղ՝ ստացվում է, որ ավագանու մանդատը ևս մոտ մեկ միլիոն արժե, և դա այն դեպքում, երբ ավագանին չի վարձատրվում՝ աշխատանքները կատարում է հասարակական հիմունքներով:

Շարունակությունը կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս