Բաժիններ՝

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. ավտոմեքենան 130 մետր գլորվել և գլխիվայր հայտնվել է ձորում. կա մեկ զոհ (լուսանկարներ)

Հունիսի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում «Opel Vectra» մակնիշի՝ 31 ՍՕ 779 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 130 մետր շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները դաշտի մեջ՝ ավտոմեքենայից դուրս, հայտնաբերել են մեկ մահացածի և մեկ վիրավորի, ովքեր տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:

Ավտոմեքենան վարել է Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ 46-ամյա Վիլիկ Մարգարյանը, ով ծայրահեղ ծանր վիճակում Մասիսի հիվանդանոցից տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ մահացածը՝ ուղևոր Արտաշատ քաղաքի Սպանդարյան փողոցի բնակիչ 37-ամյա Տիգրան Վարդանյանն էր:

vU7Dzsov5S2Wq5e3WJ3b_tnM4k58nqYuIOHZhmL38zO_tn Gl3lORhxxwGNCqsU8GnZ_tn zAjxHC2OkImUPyZNhELP_tn qRNMua1XahreTdbPZWjl_tn EGNfXRh88D22wq6nRS2m_tn 8HFeeZAhTDhzmDpZKdeg_tn 4t8RYyGhlhSOJIzwdhJk_tn 4oM7dYzDIwccek1d5u5Z_tn

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս