«Որևէ մեկը որևէ մեկի համար ոչ պայքարելու է, ոչ էլ շագանակներ է կրակից հանելու։ Դա կախված է ժողովրդից»,- ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
«Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ընկերությանը պատկանող խտացման արտադրամասի տարածքից գողացել են 800 կգ մետաղի ջարդոն:
Տարիներ առաջ Սինգապուրի հրաշքն անվերջ մատնացույց անող ՀՀ ղեկավարությունն այսօր չի էլ հիշում իր նախկին պնդումները:
Օգոստոսի 26-28-ը ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) տեղի կունենա «Աստղերի անկայունությունը և էվոլյուցիան» թեմայով հայ-վրացական աստղագիտական կոլոքվիում (խորհրդակցություն)` նվիրված ակադ. Լ.Վ. Միրզոյանի 90-ամյակին: Նման միջոցառումների ավանդույթը դեռևս 1970-ական թթ. սկզբներին դրել է Վիկտոր Համբարձումյանը` ի նշան հայ-վրացական բարեկամության և աստղագիտության ոլորտում հայ-վրացական համագործակցության:
ՈՍԿԻ` գնման գին` 16345.92 (-538.07), բացթողնման գին` 17767.30 (-584.86), ԱՐԾԱԹ` գնման գին` 256.54 (-9.33), բացթողնման գին` 278.85 (-10.14), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 17201.05 (-839.21), բացթողնման գին` 18696.79 (-912.19), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8487.01 (-671.95), բացթողնման գին` 9225.01 (-730.38):
Իտալիայի նախկին վարչապետ Սիլիվիո Բեռլուսկոնին մեղավոր է ճանաչվել անչափահաս մարմնավաճառի ծառայություններից օգտվելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ և դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: 76-ամյա քաղաքական գործիչը, ըստ վճռի, նաեւ ցմահ զրկվում է պետական պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել Համաշխարհային բանկի՝ Հայաստանում իրականացված «Դատաիրավական բարեփոխումներ» երկրորդ ծրագրի վերջին առաքելության պատվիրակությանը։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր ու լիարժեք դարձնելու նպատակով վարչական բոլոր շրջաններում հուլիսի 1-ից օգոստոսի 28-ը կկազմակերպվեն ամառային բակային ճամբարներ:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 24-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել՝ պահանջարկի բացակայության պատճառով։
Հունիսի 24-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի փոքր դահլիճում Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը կազմակերպել էր հանդիպում ռուս անվանի մանկաբույժ, Ռուսաստանի առողջապահության ազգային պալատի նախագահ, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության մոսկովյան գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի հետ:
Հունիսի 24-ին Հանրային խորհրդի տուրիզմի, առողջ ապրելակերպի և կուրորտների հարցերի ենթահանձնաժողովում տեղի ունեցավ նիստ, որի օրակարգում «Արարատ 73» ֆուտբոլային թիմի 40-ամյա հոբելյանի առթիվ ֆուտբոլիստների և մարզիչների կիսանդրիների պատրաստման և Հրազդան կենտրոնական մարզադաշտի շրջակա տարածքում տեղադրելու հարցն էր:
Մայիս Մահարամովը իր անչափահաս կնոջ հետ սեռական հարաբերություններ ունենալու համար հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Գործը վարույթ է ընդունվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր մի շարք մարմնավաճառների՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող ամբաստանյալ Ռուբեն Մանուկյանին դատապարտեց երեք տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարվա փորձաշրջանով:
Այսօր մեկնարկած ԵԽԽՎ լիագումար նիստում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին մի քանի հարցեր է ուղղել:
«Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը»:
Արդեն մեկ անգամ Պաշտպանի աշխատակազմը պաշտոնապես բացահայտել և հերքել է Խաչիկ Ստամբոլցյանի կողմից տարածած ստերը: Վերջին անգամ պաշտոնապես հայտարարում ենք, որ Խաչիկ Ստամբոլցյանը ստեր և հերհյուրանքներ է տարածում Պաշտպանի և իր աշխատակազմի հասցեին՝ աղավաղելով իրականությունը:
Հրշեջ-փրկարարներին առայժմ չի հաջողվում մեկուսացնել հրդեհը: Գյումրիի Ս. Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը շարունակվում է հրդեհվել:
Այսօր վաղ առավոտից Արմավիրի մարզի Խանջյան, Նաիրի, Հացիկ և Արաքս գյուղի բնակիչները Խանջյան գյուղի մոտ փակել էին Արմավիր քաղաքից դեպի Թալին տանող ճանապարհը` պահանջելով հանդիպում ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ:
«Չի համապատասխանում իրականությանը նաև այն, որ մենք երբևէ միացել ենք ինչ-որ նախաձեռնության «նախկին ընդդիմադիր դաշինքի անդամ կուսակցությունների վերամիավորման համար»:
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 50.000 դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 37.500 դրամ դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ խոշոր եղջերավոր անասունների արածեցման 2 դեպքերի համար 100.000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 29.600 դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի բնակիչ, Արմեն Ասլանյանը իրեն պատկանող «Օպելը» կայանում է ավտոկայանատեղիում և գնումներ անելու նպատակով մտնում կենտրոն: Թե ինչ է կատարվում դրանից հետո՝ կարող եք դիտել տեսանյութում։
«Փարվիզը» պատմում է 50-ամյա Փարվիզի մասին, ով դեռևս ապրում է հոր հետ, և երկու տղամարդիկ լեզու չեն գտնում: Այդ իրավիճակը հասնում է բարձրակետին, երբ հայրը որդուն հայտնում է, որ մտադիր է նորից ամուսնանալ:
Հունիսի 24-ին, ժամը 18.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի «Ամենափրկիչ» եկեղեցում:
Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի վիճակը երեկ վատթարացել է, բժիշկները այն գնահատում են որպես ծայրահեղ ծանր:
Միայն երկու նահանգում (Բայբուրթ և Բինգյոլ) չեն գրանցվել ցույցեր, մնացյալ 79-ում անցկացվել են բողոքի խոշոր ակցիաներ:
«Մենք՝ դաշնակցականներս ո՛չ թուրքական սուլթանից, ո՛չ ռուսական ցարից, և առավել ևս ո՛չ էլ մեր ներքին թուրքից չենք վախենում: Իհարկե, կլինենք առավել աչալուրջ, բայց չենք վախենալու»,- եզրափակել է նա:
Մերաբիշվիլին այսօր մեկուսարանում իրազեկվել է այս մեղադրանքի մասին:
Մերաբիշվիլիի այս հայտարարությունը տարածվել է Facebook սոցցանցի միջոցով:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով մեղադրայալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը միջնորդել է փոխել վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոցը:
ԵԽԽՎ-ը հրաժարվել է քննարկել Վրաստանում տիրող իրավիճակի վատթարացման հարցը: