Բաժիններ՝

Շրջանառության հարկի դրույքաչափը կարող է իջեցվել

«Շատ կարևոր է համախառն ներքին արդյունքի աճը՝ կան հարկունակ ճյուղեր և ոչ հարկունակ ճյուղեր, վերջիններս ուղղակի հարկեր չեն առաջացնում: Խոսքը գյուղատնտեսության մասին է, որն ազատված է եկամտահարկից ու շահութահարկից: Գյուղատնտեսության բնագավառում, ըստ էության, որոշակի ԱԱՀ գանձում են թռչնաբուծությունից, ձվի ու ձկնարտադրությունից, բայց մսամթերքի արտադրությունից հարկ չկա»,- այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2012թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց Պետական եկամուտնեի կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:

Նա նշեց, որ շինարարության աճ չի եղել, որը հարկման աճ կբերեր, մշակող արդյունաբերությունում 0.6%-ով նվազել է, ջրմատակարարման, կոյուղու, թափոնների ոլոտում արձանագրված հարկման չափը նույնպես նվազել է:

«Կա ստվեր, բայց որոշ ոլորտներում այն այդքան էլ մտահոգիչ չէ»,- ասաց Ա.Ալավերդյանը:

Այ տարի ապրիլին հավաքագրված 59 մլրդ դրամից ավելի քան 1 մլրդը շրջանառության հարկն է եղել: Ըստ Ալավերդյանի՝ կարելի է քննարկել շրջանառության հարկի նոր դրույքաչափի խնդիրը՝ դեպի իջեցում. «Շատ մարզերում ցածր շահութաբերություն ունենք. հարց է` ռեգիոնալ առումո՞վ մոտենալ, թե՞ ոչ»: Ա.Ալավերդյանի խոսքով՝ խնդիրը տասնյակ հազարավոր սուբյեկտներին է առնչվում, եթե շրջանառության հարկը և արտոնագրային վճարների համակարգը կայանան, իրական փոքր բիզնեսը պետք է այդ պարզ խաղի կանոներով առաջնորդվի: Ընդ որում՝ ՓՄՁ համար սահմանված 58.3 մլն շեմն ամենաբարձր գործող շեմն է աշխարում, օրինակ՝ Վրաստանում այն մոտ երկու անգամ ցածր է:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս