Բաժիններ՝

Carrefour-ն արդեն Հայաստանում է, առաջին հիպերմարկետը կբացվի Արշակունյաց պողոտայում

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Carrefour-ն արդեն Հայաստանում է։ Այս մասին հաղորդում է emedia.am-ը:

«Carrefour-ի աշխատակիցները այցելում են նախարարություն, հարցեր են տալիս, մենք փորձում ենք աջակցել նրանց, պարզաբանումներ տալ։ Կարծում եմ, որ անդրազգային կորպորացիաների մուտքը Հայաստան զգալի փոփոխությունների կարող է հանգեցնել, դա Հայաստանի համար գերակա ուղղություն է լինելու»,– ասել է նա, ընդգծելով, որ նախարարությունը հնարավորինս աջակցում է ընկերության աշխատակիցներին։

Arminfo գործակալության աղբյուների համաձան` Carrefour ցանցի առաջին հիպերմարկետը բացվելու է Արշակունյաց պողոտայում ու ունենալու է 6 000 քառակուսի մետր մակերես։ Նշվում է, որ ցանցը պլանավորել է բացել Հայաստանում 3 հիպերմարկետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս