Բաժիններ՝

Անուշադրության մատնված փոսերի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում

Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սևան քաղաքի Գրիբայեդովի փողոցի բնակիչ 33-ամյա Արթուր Հարությունյանը, վարելով «Mercedes Benz E 320» մակնիշի՝ 30 ՏՍ 668 համարանիշի ավտոմեքենան, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին ընթանալիս՝ 4.5 կմ հատվածում՝ Մարտունիից դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին տեղադրված երկաթյա տակառին և հայտնվել դաշտամիջում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գաիկ Շամշյանը, Ա. Հարությունյանը տեղում մահացել է: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը: Ժամանել էին նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի պետ Վաղինակ Վարդանյանը: Փաստի առթիվ Սևանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Վիգեն Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, ըստ նախնական եզրակացության, վթարի պատճառը եղել են վարորդի կողմից արագության գերազանցումն ու ճանապարհին մարդաբոյ փոսերը, քանի որ վարորդը փորձել է շրջանցել այն, սակայն տեղի է ունեցել ողբերգություն: Հավաքված գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ 20 օր է այդ փոսերը կան, սակայն պատկան մարմինները «մատը մատին չեն խփում»:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս