«Ամեն ինչ նորմալ է, ոչ մի արտառոց բան չկա, ուղղակի չգիտեմ` ինչ հանգամանքներում, ինչպես ինքը մի քանի օր է, ինչ տարածքում ուղղակի պտտվել է, տուն չի գնացել»:
Խորհրդակցությանը քննարկվել են հանրապետության հարավ-արևելյան թևի պաշտպանական համակարգի ամրապնդման, գյուղատնտեսության, հեռահաղորդակցության և շինարարության ոլորտների զարգացմանը, ճանապարհաշինությանն առնչվող հարցեր:
Վանաձոր համայնքի ավագանու երեկվա նիստի 19 օրակարգային հարցից 4-ը դարձյալ վերաբերում էր դեռևս նոյեմբերին հաստատված բյուջեում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն:
Վաղը՝ հունիսի 20-ին, ծիրանի մթերումները կսկսվեն Այգեզարդ, Այգեպատ, Նարեկ, Քաղցրաշեն, Ջրահովիտ համայնքներում:
Այն ունի 5-դյույմանի էկրան, 4 միջուկային պրոցեսոր` Snapdragon 600 1,9 Գհց, 2Գբ օպերատիվ հիշողություն և 16Գբ ներքին հիշողություն: Հիշողության ծավալը հնարավոր է ընդլայնել նաև microSD քարտի միջոցով:
1 030 682 647 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերվելու է Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերի համապատասխան համայնքներին
Տնտեսագետ Բագրատ Ասատրյանն առաջարկում է «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը, եթե պետությունը կարիք ունի դրանք վաճառելու, ապա վաճառի սեփական ժողովրդին, ոչ թե «Գազպրոմին»:
Հայաստանի կառավարությունը մտադիր է զարգացնել մեր երկրում վերականգնվող էներգիայի արատադրությունը: Այդ նպատակով Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարույթունից KFW բանկի միջոցով 40 մլն եվրոյի վարկ է ակնկալում:
Ոստիկանների կողմից շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու գործով ամբաստանյալ, ՀՀ ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի օպերլիազոր Գևորգ Գևորգյանն այսօր հերքել է մեղադրանքը:
Panasonic ընկերության նոր ֆլեշ-քարտերը ոչ միայն իրենք են պաշտպանված արտաքին միջամտությունից, այլ նաև կարող են պաշտպանել սարքը, որում կիրառվել են:
Հունիսի 19-ին, ժամը 18.22-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լալայան փողոցի թիվ 123/021 տնակի մոտ հայտնաբերվել է զինամթերք:
ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է «Հատուկ քննչական ծառայության ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
«Հյուրիեթ Դեյլի Նյուս»-ի տեղեկացմամբ, Թուրքիայի Տրապիզոն քաղաքում հունիսի 18-ին ձերբակալվել է «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալներից մեկը` Էրսին Յոլջուն:
Պարզվել է, որ 2007 թ. հունիս ամսին Յուրիկ Բ.-ն 4,75 գ կշռով ափիոն թմրամիջոցը ձեռք է բերել 1958 թ. ծնված Հակոբ Ե.-ից, որը մահացել է 2008 թ.-ին: Յուրիկ Բ.-ն հրավիրվել է ոստիկանության Սիսիանի քննչական բաժանմունք և տվել խոստովանական ցուցմունքներ:
ՋԷԿ-ի մաս կազմող համակցված շոգեգազատուրբինային թիվ 1 էներգաբլոկի աշխատակիցները` մոտ հիսուն մարդ, դժգոհ իրենց աշխատավարձի չափից և աշխատավարձի բարձրացման մասին խոստումները չկատարելուց, վերջնագիր են ներկայացրել տնօրինությանը:
«Մենք պետք է խիստ միջոցառումներ իրականացնենք այն տնտեսվարողների նկատմամբ, ովքեր փորձում են գործել անօրինականության դաշտում»,- նշել է Արամ Հարությունյանը:
ՄԱԿ ՓԳՀ-ի զեկույցը բացահայտում է աշխարհի մակարդակով ներքին տեղահանվածների աճ, որն ամենամեծն է 18 տարվա ընթացքում
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 18-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Հունիսի 19-ին, ժամը 19.42-ինտեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 40/15 տանը այրվել է վարագույր, ինչի հետևանքով տան բնակիչ 1986թ. ծնված Ա. Հարությունյանը ծխահարվել է և տեղափոխվել Վեդի քաղաքի ԲԿ:
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով:
Այսօր Գյումրի քաղաքում տեղացած հորդառատ անձրևի արդյունքում քաղաքի մի շարք փողոցներ ու թաղամասեր լցվել են ջրով՝ անանցանելի դարձնելով ճանապարհները:
Հարցին՝ արդյոք Սուրեն Խաչատրյանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք և հավատո՞ւմ եք այն վարկածին, որ վերջինս քնած է եղել, Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է, որ իրավասու չէ նման գնահատականներ տալ, չի կարող նման հռետորական պատասխաններ տալ և որևէ գնահատական տալն իր կողմից էթիկայի կանոնների խախտում կլինի:
«Ադրբեջանի սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումները ընդհանրապես, չեն գնահատվում խնդրահարույց և հայտնի են ՀՀ համապատասխան ծառայություններին դեռևս պայմանագրերի կնքման պահից»:
Իշխանական թևի ներկայացուցիչները վստահ են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը անմեղ են
Լոռու մարզ հունիսի 18-ին կատարած այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է մի քանի համայնքներում:
Հունիսի 19-ին, ժամը 17.29-ին Լոռու մարզի Աքորի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ սույն թվականի հունիսի 15-ին ժամը 24.00-ից մինչև ժամը 01.00-ն Մ.Մխալյանին պատկանող անասնագոմում գայլերը հոշոտել են 13 գլուխ ոչխար:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 19-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.88 դրամ։
Հունիսի 19-ին, ժամը 17.37-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ, Արաքս և Խանջյան գյուղերում տեղացել է կարկուտ:
Իջնելով մեքենայից` ինձ մոտեցավ այդ նույն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով ՀՀ նախագահի խորհրդական` Ալիկ Սարգսյանի եղբայր Անդրանիկ Սարգսյանն էր, ում հետ երբևէ առընչություն չեմ ունեցել:
Ոստիկանության Երեւանի քաղաքի վարչության պետ, գնդապետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն՝ Ոստիկանության Երեւան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանի նկատմամբ: