Փոխքաղաքապետը «Toyota»-ով բախվել է «Mercedes G 300»-ին (լուսանկարներ)
Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ 50-ամյա Վազրիկ Գրիգորյանը, վարելով «Toyota» մակնիշի՝ 45 VL 045 համարանիշի ավտոմեքենան, Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի վերջնամասում բախվել է իր առջևով ընթացող Երևանի բնակիչ 29-ամյա Արմեն Թովմասյանի վարած «Mercedes G 300»՝ մակնիշի 93 LV 999 համարանիշի ավտոմեքենային: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Մհեր Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ու քանի որ Վ. Գրիգորյանը ընդունել է, որ վթարի մեղավորն ինքն է եղել, ավտոմեքենաները ՃՈ հատուկ պահպանվող տարածք չեն տեղափոխվել: Վ. Գրիգորյանը աշխատում է Էջմիածնի փողքաղաքապետ: