ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշախարհային բանկի Կայուն զարգացման ոլորտի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
Մայիսի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Կայուն զարգացման ոլորտի ղեկավար Ահմեդ Էյվեյդայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանային դրամաշնորհային նոր ծրագիրը, որի շրջանակներում մշակվելու է Հայաստանի տարբեր մարզերի տարածքային զարգացման ներուժի բացահայտմանն ու գնահատմանն ուղղված ուսումնասիրությունը: Ծրագրի նպատակն է տարածքային զարգացման մրցակցային ոլորտներում ռազմավարական ներդրումների միջոցով խթանել երկրի տնտեսական աճը: Ծրագրի առաջին փուլում զբոսաշրջությունը դիտարկվելու է որպես թիրախային ոլորտ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հյուրերին է ներկայացրել երկրի զբոսաշրջության ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները, տեսլականը, ինչպես նաև անդրադարձել է զբոսաշրջության տեսանկյունից մարզերի ներուժին և հնարավորություններին:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նախնական ուսումնասիրություններ կատարել մարզերում և լրացուցիչ հանդիպել` ծրագրի շրջանակներում համագործակցության հիմնական ուղղությունները ամրագրելու համար: