
Ոչինչ չի հիշում. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում տեղի ունեցած լեզվակռվի հետևանքով զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանի կրակոցից ծանր վիրավորված 19-ամյա զինծառայող Հրաչյա Սարգսյանը արդեն 20 օր է` գտնվում է Մուրացանի հոսպիտալում:
Նա առաջիկայում կտեղափոխվի Հայկական Կարմիր խաչի հիվանդանոց, ինչի մասին նրա հայրը` Վաղինակ Սարգսյանը, երեկ առաջին անգամ լսել է լրագրողներից:
Նա երեկ «Ժամանակին» տեղեկացրեց, որ Հրաչյան արդեն նորմալ խոսում է, սակայն կատարվածից ոչինչ չի հիշում: «Ոչինչ չի հիշում, միայն հիշում է, որ ինքն այդ օրը նարյադի է եղել»»: