Բաժիններ՝

«Արի տուն… մայլից գնդակ խաղացող երեխա՞ ես կանչում, իսկ ինչո՞վ ես երկիրդ ներկայացնում». Սահյանագետը՝ սփյուռքի նախարարին

Սահյանագետ Աստղիկ Սարգսյանը Պանթեոնի մասին ֆիլմ է նկարել, որը տարածել է Սփյուռքում։ Նա այդ մասին տեղեկացրել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին և հիասթափություն ապրել

«Պանթեոնի մասին ֆիլմ նկարահանելու համար, որը տարածեցինք սփյուռքով:  Նամակ եմ գրում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ տեղեկացնելով, որ այն, ինչ ես անում եմ, քո ֆունկցիան է: Բոլորին ասում է՝ «Արի տուն», իսկ ի՞նչ է ցույց տալիս արժանապատվության համար: Գրեց՝ Պանթեոնով զբաղվելը մեր ֆունկցիայի մեջ չի մտնում: Կներեք, իսկ ի՞նչն է իրենց ֆունկցիայի մեջ մտնում, կոմսոմոլի կոչե՞րը… Մեջտեղում լինելու համար պետք է գորշ արարած լինես ու Հ. Հակոբյանի նման կոմսոմոլի պաստառներով խոսես: «Արի տուն»… մայլից գնդակ խաղացող երեխա՞ ես կանչում, իսկ ինչո՞վ ես երկիրդ ներկայացնում: Պանթեոնի հարցը նաև Մշակույթի նախարարին էր վերաբերում: Գորշ կլինես՝ «պեշկի» նման կտանեն կնշանակեն, իսկ եթե համարձակ, պահանջատեր լինես՝ չէ»,- ասում է Ա. Սարգսյանը:

Աստղիկ Սարգսյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ ավելի ուշ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս