«Կավկազսկի ուզել» կայքին տված հարցազրույցի ժամանակ Դեմիրճյանն ասել է, որ մի քանի ժամ ծեծելուց հետո ոստիկանները երկաթե լոմով բռնաբարել են իրեն, որից հետո նա համաձայնել է ստորագրել ցանկացած ցուցմունք:
«Թող էդ օրենք հրատարակողների կնիկները մեր կնանիքի նման սաղ օրը վեշերը վերցնեն իրանց ուսերին, գիշերով գան, կանգնեն, նոր կիմանան»,- զայրացած ասաց «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներից մեկը:
Ամիսներ առաջ «168 Ժամի» խմբագրություն էին դիմել մի քանի կանայք` ահազանգելով, որ Երևանի Լենինգրադյան փողոցում գտնվող «Մարկետ» խանութից «Աշտարակ ձու» փաթեթավորմամբ 10 ձու էին գնել, և, տանելով տուն` պարզել էին, որ տուփի մեջ Պաշտպանության նախարարության մակնշմամբ ձվեր են եղել: Խմբագրություն դիմած քաղաքացիները բողոքում էին ոչ թե ձվի որակից, այլ զայրացած էին, որ զինվորների համար նախատեսված սնունդը հայտնվում է խանութներում:
Եզան լեզուն, նույն ինքը` ջղախոտը, հայտնի է եղել հայ բուժարարներին։ Որքան էլ որ աշխարհը գրի հին հունական և հռոմեական բժիշկների նվաճումների մասին, մենք կարող ենք ավելացնել. Արտաշիսյանների Հայաստանում մշակվել են դեղաբույսեր` դրանցից բուժիչ պատրաստուկներ ստանալու նպատակով։
Հանրությունը լավ չի պատկերացնում Ակադեմիայի դերը և կիրառական գիտության դերը, դրա համար թվում է, թե… Այ, ասում են՝ Ակադեմիան ի՞նչ է անում, կամ ասում են՝ մեզ պե՞տք է այդ Ակադեմիան: Կարժում եմ, մի կողմից էլ` մենք ենք մեղավոր, որ լավ չենք ներկայացնում մեզ հանրությանը, շատ կարևոր է նաև լրատվամիջոցների դերն ու նշանակությունը:
Վթարի հետևանքով վարորդ Ս. Օհանյանը, Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ ամուսիններ 31-ամյա Սուրեն Սարգսյանն ու 28-ամյա Արմինե Բաբուջյանը և նրանց 1 տարեկան դուստրը՝ Էլեն Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Հաջորդ շաբաթ կգրանցվի «Հայկական գինի» բրենդը, կստեղծվի նաև իրավաբանական անձանց միություն: Այս մասին 168.am-ին հայտնեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Մենք մեր քաղաքականությունը չունենք, մենք մի պահ ունեցել ենք, հետո հրաժարվել ենք, հիմա անդադար հետաքրքրվում ենք` ի՞նչ է անում մեր ղեկավարը: Նրան ասում են` պիտի անես էս, նա գնում սկսում է` իսկ կլինի՞ մի քիչ էսպես, մի քիչ էնպես… Սա չի կարող լինել մեր ղեկավարի քաղաքականությունը: Մեր ղեկավարը գիտի` ինչին է ձգտում:
Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր հնարավոր տրանսֆերի շուրջ վերջին օրերին բարձրացած աղմուկին:
Լիցենզիայի պայմանների 4.19 կետը խախտելու համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը ենթարկել տուգանքի` յուրաքանչյուր դեպքի համար 10 մլն (տասը միլիոն) դրամ գումարի չափով. Այս որոշումը ՀԾԿՀ-ն կընդունի առաջիկա՝ հունիսի 26-ի նիստում:
Վերջին շրջանում Փշատավանում կողպված դռներն են ավելացել, շատ ընտանքիներ են արտասահման մեկնել: Հակոբյանն անհանգստացած է, այս տեմպերով որ շարունակվի, Փշատավանում, բացի մեծահասակներից, ոչ ոք չի մնա:
Հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 32.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41.5 մլն ԱՄՆ դոլար:
Կապանի վերելակները շարունակ նորոգվում են շարունակ էլ փչանում։ Տարիներ ի վեր մարդիկ օգտվում են անգամ չենթադրելով, որ դրանք նույնիսկ երբևէ տեխզնման չեն ենթարկվել։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի անունների շուրջ ստեղծված «օֆշորային սկանդալը», դրա մեկ այլ մասնակցի` գործարար Աշոտ Սուքիասյանի հայտնի նամակից հետո, ըստ շրջանառվող տեսակետների, փորձում են քնեցնել:
Այս սենյակում ապաստան հայցողների 2-ից 12 տարեկան երեխաները կգտնեն գրքեր, խաղալիքներ, զարգացնող խաղեր և գլուխկոտրուկներ: Այստեղ նրանք կկարողանան խաղալ, շփվել, ինչպես նաև` ճանաչողական գրքերի ու խաղերի միջոցով ծանոթանալ Հայաստանի և հայկական մշակույթի հետ:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է Սարդարապատի ճակատամարտի ամենամեծ դասին՝ ստրկամտության թոթափմանը: Սամվել Կարապետյանի տեսաբլոգի ադմինիստրացիա
Կիպրոսի «Ազատ խոսք» համացանցային թերթի խմբագիր Երան Գույումճյանը խոսում է Կիպրոսի օֆշորային գոտում հաշիվ բացելու հետ կապված խնդիրների, ինչպես նաև Կիպրոսի ֆինանսական ճգնաժամի մասին
Ծիրանի մթերման գործընթացին հետևելու նպատակով այսօր «Նոյան» գործարանում էր ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը:
Հունիսի 17-21-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 89,564,902 ԱՄՆ դոլար 411.08 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 95,297,794 ԱՄՆ դոլար 412.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ռուսաստանյան Россия Культура հեռուստաալիքը նախորդ տարի ֆիլմ էր պատրաստել՝ նվիրված փաստագրական ֆիլմերի վարպետ Արտավազդ Փելեշյանի ծննդյան 70-ամյակին։
«Պանացեա» ՍՊԸ-ի տնօրեն Անի Թորոսյանի խոսքերով՝ իրականում խոսքը գնում է շատ պրիմիտիվ, առօրեական խախտումների մասին
Հունիսի 22-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի թիվ 15 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը հօգուտ պետական բյուջեի 4 միլիոն 53 հազար 422 դրամ բռնագանձելու պահանջով դատի է տվել «Այրումի պահածոների գործարան» ԲԲԸ-ին:
Այսօր «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչները մանկավարժներին ներկայացրին աշխատանքային խմբի կողմից մշակված դպրոցների համար տարեվերջյան հաշվետվությունների փաթեթը:
Մերձավոր Արևելքում տարածվել է մի նոր տեսակի վարակ, որը կարող է ավելի վտանգավոր լինել, քան ատիպիկ թոքաբորբը (SARS-ը): Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:
Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել 19-րդ դարի 2-րդ կեսի ռուս կրոնական փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովի «Երեք Զրույց» և հարավսլավացի ուղղափառ աստվածաբան Վեզելին Քեսիչի «Քրիստոսի ավետարանական կերպարը» աշխատությունները:
Բիոզուգարաններ ունենալու հերթը հասել է նաև Գյումրիին, բայց ոչ թե 150 հազար դոլարանոց խորվաթական, ինչպես Երևանում ու Տաթևի ճոպանուղու մոտ է տեղադրված, այլ ընդամենը 1000 դոլարանոց ու ուկրաինական։ Բիո կամ էկոզուգարանի նմուշը արդեն Գյումրիում է։
Տարվա բոլոր եղանակներին փոշու բաղադրության մեջ հայտնաբերվել են ծանր մետաղներ, առաջին կարգի վտանգավորության տարրեր` սնդիկ, մկնդեղ, կապար, կադմիում:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:
28-ամյա Աբովյան քաղաքի բնակչուհի Վարդուշ Ալլաբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությունը, և դատապարտվել 2 տարվա ազատազրկման: