«Եթե կրկնվի Սպիտակի երկրաշարժի ուժգնության ցնցում, մայրաքաղաքի շենքերի 80 տոկոսը կփլվի: Կզոհվի առնվազն 300.000 մարդ»: Սա ոչ թե զգացմունքային ենթադրություն է, այլ մասնագիտական եզրակացություն` հիմնված կոնկրետ հաշվարկների վրա:
AltaVista որոնողական համակարգը, որը պատկանում է Yahoo-ին, իր աշխատանքը կդադարեցնի 2013 թվականի հուլիսի 8-ին։
Շինարարության ծավալներն այս տարի մայիսին կրճատվել են 15.9%-ով, իրականացվել է ընդամենը 28.7 մլրդ դրամի շինարարություն:
Տեխնոլոգիայի լավն այն է, որ այն կարող է շատ արագ վերադարձնել կատարած փոքր ներդրումը, որը Հայաստանի նման երկրի համար շատ կարևոր է: Իսկ ֆունդամենտալ գիտությունը հիմնականում սպառում է, կատարած ներդրումը կարող է վերադառնալ կամ` չվերադառնալ: Սակայն, իհարկե, հազարից մեկը կարող է մի լավ բան անել և խոշոր գումարներ բերել:
Սերբական կինոյի ամենահաջողակ գործիչներից մեկը՝ ռեժիսոր Սրջան Գոլուբովիչը, «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում ներկայացրել է իր նոր ժապավենը՝ «Պարունակները»:
Արդյունաբերական նյութից, ինչպիսին ներկն է՝ ստանում եմ էսթետիկ երևույթ: Իմ աշխատանքները կերպարային չեն՝ երկրաչափական ֆորմաներ են, որոնք վերածվում են ֆակտուրայի՝ մեկնաբանության: Ժամանակի մեջ վերաիմաստավորվելու համար օգնում են գունաբաժանումները:
2013 թ. մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալները, նախորդ տարվա մայիսի նկատմամբ, նվազել են 7.4%-ով և կազմել 90 մլրդ 153.9 մլն դրամ:
Վարկատուների իրավական պաշտպանվածությունը պայմանավորված է ոչ միայն վարկատուի և վարկառուի պայմանագրային հարաբերություններով, այլ նաև երկրում գործող օրենսդրական, դատական, վերահսկողական և այլ ենթահամակարգերի գործունեությամբ, հիմնարար մոտեցումներով և փոխառնչություններով:
Գերհասունացած պտուղներում բարձր է սոլանինի պարունակությունը։ Սոլանինը դառնահամ նյութ է, որը կարող է առաջացնել մարսողության խանգարում։ Սոլանինի բաղադրությունը բարձր է կարտոֆիլի կանաչած պալարում և լոլիկի բույսի կանաչ զանգվածում։
Հունիսի 29-ին, ժամը 20.29-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենա է ընկել ձորը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ խոշոր և միջին ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների ընդամենը պարտավորությունները (կրեդիտորական պարտքերը, բանկերի վարկերը և փոխառությունները) 2013թ. մարտի վերջի դրությամբ կազմել են 2 084 915.5 մլն. դրամ, իսկ դեբիտորական պարտքերը` 644 711.0 մլն. դրամ:
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկանները թույլ չտվեցին շարժվել դեպի Ռուբեն Հայրապետյանի առանձնատան ուղղությամբ:
Մեր երկրի մասին պետք է մտահոգ լինեն ու դրանց լուծումներ տան գործող իշխանությունները, ու Ռուսաստանն այստեղ կապ չունի: Երբեք պետք չէ բարեկամ փնտրել, եթե դու քո երկրում քո ժողովրդի բարեկամը չես:
«Թրանսպերենսի ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը ՀՀ գլխավոր դատախազությանն ներկայացված յուր «նյութերով» հասարակությանը կանխամտածված կերպով թյուրիմացության մեջ է գցում՝ փորձելով հուշարձանների հետ կապված տարիներ շարունակ տեւած գործընթացները կապել մեկ անձի՝ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ:
Հայ լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանը, ով Օբամայի քարոզարշավի լուսանկարիչն է, մոտ մեկ ամիս առաջ գտնվում էր Հայաստանում: Նա «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում 15 օր դասընթացներ է անցկացրել «Թումոյի» սաների համար՝ սովորեցնելով նրանց իր լուսանկարելու ոճը: Իսկ նրա ոճը տարբեր է:
Վահե Ավետյանի մահվան առիթով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ կազմակերպած բողոքի ակցիայի մասնակցիները այս պահին ցանկանում են երթով շարժվել դեպի Ավան համայնքի կենտրոնական հատված, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տալիս: Հիշեցնենք, որ Ավան վաչական շրջանում է գտնվում Ռուբեն Հայրապետյանի տունը:
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթում մեսիջներ գրեթե չկային. կար կոնկրետ քննադատություն և մեղադրանք։ Եվ այդ մեղադրանքն առաջին հերթին՝ ուղղված էր Վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ Իշխան Զաքարյանին։
«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության դեմ լուրջ ակցիա է սկսվել ֆեյսբուք սոցիալական ցանցում, որտեղ ««Ղարաբաղ Տելեկոմ» – անհամարժեք սակագներ» խմբին արդեն միացել են շուրջ 850 օգտատերեր, որոնց զգալի մասն արցախցիներ են ու ընկերության կապից օգտվողներ։
Հարցին էլ՝ արդյոք քաղաքական գնահատական չե՞ք համարում այն, որ հրաժարական տվեց Սուրեն Խաչատրյանը, մանդատից հրաժարվեց Ռուբեն Հայրապետյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Իրենց պարգևատրողը պետք է պատասխան տա առաջին հերթին»:
Հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերինը՝ 40.3 մլն ԱՄՆ դոլար:
Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահին ասել է. «Իշխան, սիրուն չի»: Ընդ որում՝ ասել է, առանց «ջան»-ի: Դրանից բխող բոլոր հետևանքներով, որոնք, ի դեպ, ևս ուրվագծել է Սերժ Սարգսյանն իր ելույթում:
Հայաստանի զինդատախազ Գեւորգ Կոստանյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպից հետո ծանր վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանին առայժմ գործով տուժող չճանաչելը պայմանավորում է «բազմաթիվ քննչական գործողությունների անհրաժեշտությամբ»:
Այս պահին մի խումբ ակտիվիստներ, քաղաքացիներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ հավաքվել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, որտեղ մեկ տարի առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:
Այսօր ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մասնակցել է հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին նաև ազատամարտիկներ, զորամասի նախկին հրամանատարներ, ՊԲ բարձրաստիճան զինվորականներ:
Այսօր ժամը 16։30-ի սահմաններում Աթենքի փողոցում՝ Մարզահամերգային համալիրի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 28-ամյա Մկրտիչ Հովհաննիսյանի վարած Ford Transit մակնիշի 32 ԼՍ 827 համարանիշի և Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ, 41-ամյա Հրանտ Թութունջյանի վարած BMW 320 մակնիշի 22 ԼՕ 631 համարանիշի ավտոմեքենաները։
Դոնեցկի «Շախտյոր»-ի և Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս օրերին գտնվում է Երևանում և անհատապես մարզվում է ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
Եթե ՎՊ-ն կատարելու է նույն աշխատանքը, ինչ կատարում է ֆինանսների նախարարության վերստուգիչ, վերահսկող վարչությունը, ապա էլ ինչո՞ւ ենք ստեղծել, ինչո՞ւ ենք անունը դրել անկախ մարմին, ինչո՞ւ ենք մեր երկրում ամենաբարձր աշխատավարձը վճարում:
Հունիսի 28-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Շահումյան 7-րդ փողոցի մի բնակիչ և հայտնել, որ տան տանիքում վերանորոգման աշխատանքներ կատարելիս հայտնաբերել է կարճեցված փողով որսորդական հրացան, որը պատկանել է հանգուցյալ հորեղբորը:
Սոֆիայի ԲԿՄԱ-ի շուրջ հազար երկրպագուներ այսօր քարերով և ծխաճայթուկներով գրոհել են Բուլղարիայի ֆուտբոլային միության շենքը, որին նյութական մեծ վնաս է հասցվել:
Ամերիկյան Կոնգրեսի վերին պալատը հունիսի 27-ին հաստատել է էմիգրացիայի բարեփոխման մասին օրենքի նախագիծը: Այն հնարավորություն է տալիս ԱՄՆ-ում անլեգալ բնակություն հաստատած արտասահմանցիներին օրինականացնել իրենց կացությունը: