Այսօր՝ հունիսի 26-ին, Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Արեն Մնացականյանի կողմից ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ 29-ամյա Ակսել Մխիթարյանը:
Պարզվում է, սակայն (ըստ նրա ենթակայի պատասխանի), նա ոչ թե զբաղվում է, այլ՝ բազմազբաղվում: Մնում է ենթադրել, որ նրա բազմազբաղվածությունը բնապահպանության հետ որևէ առնչություն չունի և կապված է, ասենք, սեփական բիզնեսի հետ, այսինքն՝ նա իրականում ոչ թե բազմազբաղ է, այլ տարազբաղ:
Կառավարության կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները շարունակական բնույթ ունեն, և դրանք շատ ավելի մեծ ու խոշոր չարաշահումներ են հայտնաբերել: Մասնավորապես վերջերս դատախազությունը ներկայացրեց, թե դրանք ինչ չափի են հասել, ինչ որ Դուք նկարագրեցիք, դա օվկիանոսում փոքր ձուկ բռնել է նշանակում:
Գուրգեն Գրիգորյանը իր կնոջ` Սյուզաննա Գրիգորյանի հետ միասին տան հետ կապված և կենցաղային հարցերով 01.02.2012թ. մինչև 11.06.2012թ. ընկած ժամանակահատվածում ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ են պատճառել` խոշտանգելով Գուրգեն Գրիգորյանի մորը՝ Թագուհի Գրիգորյանին, և տատիկին` Նազիկ Կարապետյանին:
Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Զամոսչի քաղաքապետարանի «Կոնսուլատ» դահլիճում հանդիպում է ունեցել լեհահայ համայնքի պատվիրակների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցների առջև հանդես է եկել ելույթով:
Ընկել ենք հակառուսական տրամադրությունների ետևից, հա, հետո՞, թող Հայաստանում ամենահակառուսական տրամադրությունները լինեն, դա ի՞նչ կտա, ավելի շատ զենք կվաճառեն:
Բնապահպաններն այս մասին ահազանգել են ԱԻՆ-ին՝ տեղյակ պահելով կատարվողի մասին: Այս հաղորդագրությամբ մենք նաև ահազանգ ենք փոխանցում ՀՀ Բնապահպանության նախարարությանը և ՀՀ Ոստիկանությանը՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:
Ըստ նախնական տեղեկությունների, դանակահարվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասախոս Վասիլի Գևորգյանը:
Աշխատանքի պետական տեսչությունը չի կարողանում «Արմավիա»-ում ստուգումներ իրականացնել, քանի որ ընկերության գրասենյակում հայտնում են, թե ընկերության տնօրեն Նորայր Բելույանը բացակայում է հանրապետությունից և հանրապետությունում կլինի հունիսի 28-ին:
2013 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործունեության լիցենզիա է ունեցել 9 ապահովագրական ընկերություն:
Լուսինե Սահակյանը դատարանին խնդրել է վերանայել Վարդան Ղուկասյանի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները հրապարակելու մասին որոշումը և վերջինիս դատարան ներկայանալու մասին ծանուցում ուղարկել, իսկ չներկայանալու դեպքում բերման ենթարկելու մասին որոշում կայացնել:
Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր այցելել է Լյուբելեցկի մարզ՝ Լյուբլին քաղաքի հարևանությամբ գտնվող Մայդանեկ նախկին համակենտրոնացման ճամբար, որն այժմ վերածվել է թանգարանային համալիրի:
19- ամյա Աբրահամ Բագլաչյանի և նրա հորեղբոր՝ 45-ամյա Տիգրան Բագլաչյանի մահվան մեջ մեղադրվող Մկրտիչ Դանիելյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։
Ռաֆայելը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում կնոջ հայրական տան պատուհանը բացելով՝ գողացել է 1.000 ԱՄՆ դոլար, 40.000 դրամ և ոսկյա զարդեր` պատճառելով 2.000.000 դրամի նյութական վնաս:
Բելգիացի կինոռեժիսոր Պետեր Բրոզանսը և ամերիկացի Ջեսիքա Վուդուորթը «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացրել են իրենց երրորդ համատեղ լիամետրաժ աշխատանքը՝ «Հինգերորդ եղանակը»:
Մեկուկես ժամից ավելի հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայի վնասված հատվածը մասնատեցին, որպեսզի կարողանան վիրավոր վարորդին դուրս բերել ավտոմեքենայից:
Որևէ փորձ՝ ԲՀԿ-ից պարզելու, ի վերջո, այդ կուսակցությունն իշխանությո՞ւն է, թե՞ ընդդիմություն, դատապարտված է, քանի որ ցանկացած նման հարցի ԲՀԿ-ականները մեխանիկորեն պատասխանում են՝ «այլընտրանք»: Ճիշտ այնպես, ինպես իշխանությունները՝ Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն հարցին պատասխանելիս՝ ոչ թե «կամ-կամ», այլ՝ «և-և»:
Այս մասին պարբերականին հայտնել է Եգիպտոսի ՊՆ-ում եղած աղբյուրը:
Կբիլաշվիլին հայտարարել է, որ հետաքննությունը գնում է առաջ՝ վստահություն հայտնելով, որ այն կավարտվի հաջողությամբ:
2013 թվականի հունիսի 21-ից ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքէջում գործում է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համակարգը:
Այսօր՝ հունիսի 26-ին, ՄԱԿ-ի կողմից հռչակված խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» և «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպությունները բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի մուտքի դիմաց:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության ու կապի նախարար Բինալի Յըլդըրըմը:
Ինչպես նշվում է որոշման մեջ՝ տարածքը ԵԿՄ-ին կտրամադրվի իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
Հունիսի 26-ին աշխատանքային այցով Լոռու մարզ էր մեկնել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ ծանոթանալու առաջնահերթ խնդիրների լուծման պետական ծրագրով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին:
Դրա համար նա արժանացել է հեռուստադիտողների քննադատությանը, որոնք լրագրողի պահվածքը որակել են որպես անմարդկային և սխալ:
Նախօրեին ՀՀ ՊՆ քննչական վարչությունը հետաձգել էր Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու պահանջի մասին որոշման կայացումը: 168.am-ը քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք արդեն կայացվե՞լ է նման որոշում, թե՞ ոչ:
Այս մասին հայտարարել է ոստիկանության գեներալ Ահմադ Ռեզա Ռադանը, որի խոսքերով՝ թմրանյութերի շրջանառման դեմ պայքարը համաշխարհային մասշտաբի խնդիր է, և դրան վերջ դնելու համար անհրաժեշտ է գործել համատեղ:
Այսօր՝ հունիսի 26-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի բնակիչների հետ նշված գյուղով հոսող Եղեգիս գետում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 80-ամյա Թամամ Արմենակյանի դին:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել էր, որ Իսրայել Հ.-ին, Սիմոն Հ.-ին և 1991 թ. ծնված Տիգրան Հ.-ին հունիսի 23-ին Մարմարաշեն գյուղում դանակով հարվածել և թափանցող մարմնական վնասվածքներ է հասցրել նույն գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Հարություն Ս.-ն, իսկ Պարույր Հ.-ի գլխի շրջանում կռփազենքով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Մարմարաշենի բնակիչ, 1987 թ. ծնված Գևորգ Հ.-ն:
Դրա պատճառն այն է, որ ոստիկանությունն ու քաղաքացիական համազգեստով անձինք փակել են ոչ միայն «Ազատության» հրապարակի մատույցները, այլև այն հատվածը՝ որտեղով անցելիս են եղել զորքերն ու տեխնիկան: