
Իրանում այրել են ավելի քան 100 տոննա թմրանյութ (տեսանյութ)

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Իրանում այրել են ավելի քան 100 տոննա թմրանյութ՝ կապված Թմրանյութերի չարաշահումների ու դրանց ապօրինի շրջանառման դեմ պայքարի միջազգային օրվա հետ:
Այս մասին հայտարարել է ոստիկանության գեներալ Ահմադ Ռեզա Ռադանը, որի խոսքերով՝ թմրանյութերի շրջանառման դեմ պայքարը համաշխարհային մասշտաբի խնդիր է, և դրան վերջ դնելու համար անհրաժեշտ է գործել համատեղ:
Ռադանը թմրանյութերի գլխավոր արտադրող է համարել Աֆղանստանին, որի հետ Իրանն ունի 900 կիլոմետրանոց սահման: Նա ընդգծել է, որ իրանական վերջին տարվա ընթացքում (2012 թվականի մարտից մինչև 2013 թվականի մարտ) Իրանում առգրավվել է ավելի քան 500 տոննա թմրանյութ: