Վանաձորում դասախոսի են դանակահարել
Այսօր` հունիսի 26-ին դանակահարություն է տեղի ունեցել Լոռիի մարզի Վանաձոր քաղաքում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ըստ նախնական տեղեկությունների, դանակահարվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասախոս Վասիլի Գևորգյանը: Վերջինիս ժամը 14-ի սահմաններում տեղափոխել են Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ այս պահին Վասիլի Գեւորգյանին վիրահատում են:
Ոստիկանության կողմից պարզվել է, որ դանակահարությունը կատարել է Վանաձոր քաղաքի բնակիչ 29-ամյա Ակսել Մխիթարյանը, ով քիչ առաջ մեղայականով ներկայացել է Վանաձորի ոստիկանություն:
Ամբողջական հրապարակումը՝ News.am-ում