Այս տարվա առաջին եռամսյակի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 1.4 մլն, որը նախորդ եռամսյակի համեմատությամբ ավելացել է 5%-ով:
Ըստ ուսուցիչների, տնօրենները սպառնում են դա չանելու դեպքում`ազատել աշխատանքից: Հասկանալի պատճառներով` մեզ դիմած ուսուցիչները չցանկացան հրապարակել իրենց անունները՝ լրացուցիչ խնդիրներ չունենալու համար:
«Անբարոյական երկրներ», «Հայաստան», «լինել կույս, թե չլինել», «ժողովուրդ, ահավոր ա…»: Ֆեյսբուք սոցիալան ցանցում այսօր հանդիպած նմանատիպ շոկային բառերը և արտահայտությունները կապված էին ամերիկյան մի հայտնի մեդիա ընկերության` Բլումբերգի անվան հետ:
Ազնվամորին պարունակում է նաև մոլիբդեն, կոբալտ, ֆտոր, բիոտին և այլն։ Այլ հայտնի մրգերից և բանջարեղենից ստացված հյութերի համեմատությամբ ազնվամորին պարունակում է ավելի մեծ քանակությամբ մարգանեց և ցինկ, պղնձի, երկաթի և E վիտամինի բաղադրությամբ զիջում է միայն սև հաղարջենուն։
Այսօր՝ հունիսի 27-ին, «Pajero» մակնիշի՝ 30 LS 438 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի վարչական շրջանի գերեզմանների մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 20 մ-ից ավելի գլորվելով՝ հայտնվել գետի և ձորի արանքում:
Բորիս Բերեզովսկու միջազգային հետախուզումը դեռ չի դադարեցվել: Հանգուցյալ օլիգարխի որոնման աշխատանքները պաշտոնապես դեռ գտնվում է ակտիվ գործընթացի մեջ
Սերժ Սարգսյանի գործն է երբ հանդես գալ և երբ չգալ ուղերձով: Բայց շատ լավ կլինի, որ հրապարակային քաղաքանության շրջանակներում հանդես գա ու ասի, որ պայքարում ենք էս-էս-էս երևույթների դեմ, հասել ենք էս-էս-էս արդյունքներին: Սա պայքարին մեծ ուժ կտա:
Հունիսի 26-ին, ժամը 19:37-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքով հոսող Աղստև գետում՝ քարին, մոտ 15 օր է՝ շուն է կանգնած, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ և նրան օգնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հենրիկ Մխիթարյանի տեղափոխության հարցը կարող է վճռել միայն Դոնեցկի «Շախտյորի» նախագահ Ռինատ Ահմետովը:
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 169,1 հազար տոննա` 5,7%-ով նվազելով անցյալ տարվա ցուցանիշի համեմատ:
Հայաստանում ներքաղաքական զարգացումների պասիվացման ֆոնին գնալով ակտիվանում են քննարկումները աշխարհաքաղաքական հարցերի շուրջ, մասնավորապես միջազգային ինտեգրացիոն գործընթացների համատեքստում:
Tobii Շվեդական ընկերությունը մի քանի տարի զբաղվում է դյուրակիր համակարգիչների տեխնոլոգիական լուծումներով, որը հնարավորություն է տալիս աչքի շարժումներին հետևել:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող նորաբաց «Փարավոն» ռեստորանային համալիրում այս պահին տեղի է ունենում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոստան-Ույուտ» ՍՊԸ սեփականատեր Մանվել Բադեյանի դստեր հարսանեկան արարողությունը: Մասնակցում է քաղաքական ողջ էլիտան, այնտեղ է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Facebook սոցիալական կայքը հերքում է, թե համաձայնել է թուրքական կառավարությանը տրամադրել Ստամբուլի Գեզի այգու բողոքի ցույցներին վերաբերող գրառումներն ու տեղեկատվությունը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր Թուքիայի տրանսպորտի եւ կապի նախարար Բինալի Յիլդիրիմը:
«3.8 մլրդ գումար ենք հատկացնում, որպեսզի նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ կապված ծախսը կարողանանք ամբողջությամբ պետական բյուջեով ծածկել»,- ասել է Տիգրան Սարգսյանը
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաննների դատարանը Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի շենքից բնակարան գնած և խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով գլխավոր վկային չի լսի:
Microsoft ընկերությունը չորեքշաբքի օրը ներկայացրել է առավել բարելլաված Windows 8.1 օպերացիոն համակարգը: Այն ներկայացրել է ընկերության գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը Սան Ֆրանցիոսկոյում ընթացող ծրագրավորողների համաժողովի ժամանակ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Հունիսի 26-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը և ԱՄն դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեցին Ամուլսարի հանքավայր և շրջակա գյուղերից երկուսը՝ Գորայք և Գնդեվազ: Այցելության նպատակն էր` ծանոթանալ ծրագրի մանրամասներին և Գեոթիմի կողմից Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական զարգացման որոշ ծրագրերի:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունիսի 27-ին Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի հետ:
Facebook սոցիալական ցանցի օգտատեր Հայկազ Գալստյանի կողմից 2013թ. մայիսի 8-ին «Armenian Lawyers» խմբում հրապարակվել է՝ «Էս ինչ խայտառակ վիճակ ա վերաքննիչ քաղաքացիական դատարանի գրասենյակում» բովանդակությամբ գրառում:
Գեղարքունիքի մարզի համայնքների վարչական տարածքներում ընդգրկված հողամասերի վարձավճարից գոյացած տարեկան գումարի 20 տոկոսը կփոխանցվի պետբյուջե` որպես ԱԱՀ, մնացած մասի 30 տոկոսը` այն համայնքների բյուջե, որոնց վարչական տարածքներում են նշված հողամասերը։
«Օրենքով սահմանված կարգով արդեն ընթացք է տրվել եւ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հաշվետությունն ուսումնասիրվում է»,- նշել է Սոնա Տռուզյանը:
Հավելվածը iOS և Android օպերացիոն համակարգերի համար հասանելի է ավելի քան 100 երկրներում, և այժմ ցուցադրում է Street View-ն: Էկրանի վերևի ձախ անկյունում հայտնվել է Երկրի նշանը, որի վրա սեղմելով՝ կարելի է մուտք գործել դեպի լրացուցիչ տեղեկություններ, օրինակ` Վիքիպեդիա: Բարելավված է հետիոտնի, ավտոմեքենաների և մոտոցիկլետների երթուղիների ցուցադրումը:
Նախորդ օրվա համեմատ ամերիկյան արժույթը էժանացել է 0.12%-ով կամ կես դրամով։
Հայաստանում կոռուպցիան կարելի է վերացնել քսանչորս ժամվա ընթացքում: Բավական է ՀՀ նախագահի հստակ ազդակը, և այն կիջնի ամբողջ բուրգի առանցքով` գագաթից մինչև հիմք: Իսկ ցուցադրական պայքարը կոռուպցիայի դեմ արդյունք չի՛ ունենում, չի՛ ունենա, այլ ավելի կխորացնի այն:
Արագածոտնի մարզում շարունակում է հրատապ մնալ նախորդ տարիներին գոյացած աշխատավարձերի և սոցվճարների պարտքերը վերադարձնելու խնդիրը։
Լրագրող, քաղաքական մեկնաբան Աղասի Ենոքյանն ազատվել է «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի համակարգողի աշխատանքից:
Արտգործնախարարը խախտել է ԼՂՀ Սահմանադրությունը՝ իր և նախարարության տեսակետները հայտնելու ժամանակ, ուստի պահանջում եմ նրա հրաժարականը։ Հրաժարական չտալու դեպքում կխնդրեի կառավարությանը, որպեսզի պաշտոնանկ անի Կարեն Միրզոյանին՝ որպես դիվանագետի և արտաքին գործերի նախարարի:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հունիսի 27-30-ը աշխատանքային այցով կգտնվի Հունաստանի Հանրապետության մայրաքաղաք Աթենքում՝ մասնակցելու «Նոր ժողովրդավարություն» կուսակցության 9-րդ Ազգային համագումարին: