
11 օր որպես անհայտ կորած 80-ամյա կնոջ դին հայտնաբերվեց Եղեգիս գետում

Այսօր՝ հունիսի 26-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի բնակիչների հետ նշված գյուղով հոսող Եղեգիս գետում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 80-ամյա Թամամ Արմենակյանի դին: Ինչպես shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եղեգնաձորի ոստիկանները դիմել են Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատին և քիչ առաջ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարները դուրս են բերել կնոջ դին: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ Եղեգնաձորի ոստիկանապետ Մանվել Դավթյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մազրի քննչական բաժնի քննիչ Արթուր Ադամյանը, ում կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ Թ. Արմենակյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Թ. Արմենակյանը բնակվում էր որդու հետ, ամուսինը մահացել էր մեկ ու կես տարի առաջ, իսկ Թ. Արմենակյանը, որպես անհայտ կորած, այս տարվա հունիսի 15-ից որոնվում էր ոստիկանության Եղեգնաձորի բաժնի կողմից:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի