
Շուտով կպարզվի Զուրաբ Ժվանիայի մահվան հետ կապված իսկությունը. Վրաստանի գլխավոր դատախազ

Վրացական «Կվելա Սիահլե» (Բոլոր նորություններ) թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին հայտարարել է, որ շուտով կստացվի պատասխանը՝ կապված նախկին (2004-2005) վարչապետ Զուրաբ Ժվանիայի սպանվել-չսպանվելու հետ:
Կբիլաշվիլին հայտարարել է, որ հետաքննությունը գնում է առաջ՝ վստահություն հայտնելով, որ այն կավարտվի հաջողությամբ. «Դա նշանակում է, որ ճշգրիտ կերպ կպարզվի, թե ինչ է տեղի ունեցել. մարդը սպանվե՞լ է, թե՞ նա դժբախտ պատահարի զոհ է:
Հենց այդ հարցն է հուզում հասարակությանը: Շուտով կտրվի այդ հարցի պատասխանը»:
Պաշտոնական վարկածով՝ Զուրաբ Ժվանիան 2005 թվականի փետրվարին մահացել է շմոլքից թունավորվելուց: