Մեր աղբյուրների համաձայն՝ Ոստիկանության քննիչներին ներքին խողովակներով հանձնարարվել է կոծկել «Նաիրիտի» գործը: Այդ նպատակով այս ամսվա սկզբին Ոստիկանությունը` որպես «մեղավոր», շրջանառության մեջ դրեց 2003թ. «Նաիրիտը» ղեկավարող Վահագն Մակարյանի անունը:
Կառավարությունը սահմանել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից իրացվող բազմագործառնական ՀԴ մեքենաների իրացման գինը` 369 հազար 600 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։
ԹԻՀԿ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի հիման վրա ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախախատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահահայտելու նպատակով:
Բոլորը հասկանում են, որ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը հեշտ գործընթաց չէ, դրա համար անհրաժեշտ է ժամանակ:
Նախօրեին Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հասան Ռոուհանին պատասխանատու է «միջուկային» բանակցությունների համար:
«Այդ գործընթացի մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը մոտ մեկ շաբաթ առաջ արդեն արձագանքել է, և ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասել է Տիգրան Բալայանը:
Այդ բանաձևը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է այս տարվա մարտին:
Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետարանը:
«Այսօր իմ աշխատակազմը զեկուցում էր ինձ մեր քաղաքացիներից ստացվող բողոք-նամակների խնդրի մասին, և մի շատ տհաճ երևույթի հետ գործ ունենք, որը վերաբերում է մեր նախարարությունների միջին օղակի աշխատակիցներին»։
Ընդ որում, ոչ ոք չի պատրաստվում ձևացնել, թե այդ երկրում ցուցարարների հանդեպ գործադրված բնռությունները ոչինչ չեն նշանակում:
Մշակված պլանի համաձայն, յուրաքանչյուր ամիս Սիրիա կուղարկվի մի քանի հարյուր զինյալ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր որոշ մեկնաբանություններ է տվել «Նաիրիտ» գործարանի խնդրի վերաբերյալ:
Էլեկտրոնային վճարումների համակարգով կատարված միջին օրական փոխանցումների ծավալը 2012 թ. առաջին եռամսյակի համեմատ (առանց բորսայական փոխանցումների) նվազել է 7%-ով` կազմելով 30.4 մլրդ դրամ, իսկ քանակը` 7%-ով` կազմելով 20 հազար:
Իսկ ի՞նչ եք ուզում, ասենք` միայն Ռուսաստա՞ն: Ու վե՞րջ, կամ` ասենք միայն ԵՄ , և` վե՞րջ: Մենք չունենք միակողմանի մտածելու և գործելու իրավունք, քանի որ ուզում ենք մնալ ինքնուրույն և անկախ, իսկ և-և-ը հենց այդպիսին լինելու և մնալու հնարավորություն է:
Նախօրեին Մանդելային այցելել է ՀԱՀ-ի գործող նախագահ Ջեյկոբ Զուման:
Այդ այցի ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ, սակայն Գազայի կառավարությունը սպասում է դրան ցանկացած պահի:
Փորձաքննության արդյունքում պարզ էր դարձել, որ պաղպաղակ արտադրող մի քանի ընկերությունների արտադրանքները չէին համապատասխանում մակնշման պահանջներին: «Թամարա», «Էլիտ շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Բիոկաթ», «Ասա», «Գրանդ քենդի», «Չանախ» և «Արմսվիթ շանթ» ընկերությունների՝ «Թամարա», «Էլիտ շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Բիոկաթ», «Ասա» և «Չանախ» պաղպաղակներում (բացառությամբ «Բիոկաթ» ընկերության արտադրած պաղպաղակների) օգտագործվել է մեծ քանակությամբ բուսայուղ (սփրեդ):
Հունիսի 28-29-ին առավելապես օրվա երկրորդ կեսին` առանձին շրջաններում, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 30-ին և հուլիսի 01-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, հուլիսի 02-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:
Հունիսի 25-ին, ժամը 21.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արմավիր գյուղում վրաերթի էր ենթարկել 1949 թ. ծնված Խաչիկ Սողոմոնյանին: Վարորդը նույն ավտոմեքենայով տուժողին տեղափոխել էր հիվանդանոց:
«ՍԴՀԿ-ն՝ որպես կառույց, դե յուրե չկա: Դրա համար ես որոշում եմ կայացրել՝ դուրս գալ կուսակցությունից»,- 168.am-ի հետ զրույցում ասել է նա
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ի դրությամբ Սելիմի լեռնանցքը միակողմանի երթևեկելի է՝ մարդատար ավտոմեքենաների համար:
Մ. Սարգսյանը ոստիկանություն է ներկայացել մեղայականով, իրեն լիովին մեղավոր ճանաչել և նախաքննության ընթացքում տվել ինքնախոստովանական ցուցմունքներ` հայտարարելով, որ անկեղծորեն զղջում է կատարածի համար։
834 ինքնասպասարկման տերմինալների միջոցով հաշվետու ժամանակահատվածում գանձվել է 13.9 մլրդ դրամ (5.1 մլն գործառնություն), որից 7.3 մլրդ դրամը` կոմունալ վճարումների դիմաց:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է օֆշորային սկանդալին, որի մեջ շոշափվում է նաև իր անունը։
2013թ. հունիսի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ է մեկնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը
Ժամը 07:00-ի սահմաններում Նոր Խարբերդի 3-րդ փողոցի բնակիչ, 43-ամյա Մանվել Հարությունյանը, վարելով ГАЗель մակնիշի 35 03 Տ համարանիշի ավտոմեքենան, Շենգավիթի նոր ստեղծված գերեզմանոցում, ըստ իր հայտարարության, կայանել է ավտոմեքենան և իջել:
Այսօր առավոտվանից Երևանի երկնքում պտույտներ են գործում ռազմական ուղղաթիռներ։ Դա անհանգստացրել է բնակիչներից շատերին։ Սակայն անհանգստանալու կարիք չկա։
Հունիսի 27-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Արմեն Մ.-ին:
Հունիսի 26-ին, ժամը 13.00-ին, Երևանի Խորենացու փողոցի թիվ 1 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի:
Սնոուդենը դեռ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով չի դիմել Վենեսուելայի իշխանություններին: