Բաժիններ՝

ՀՀ ապահովագրական ընկերությունների ակտիվները կազմել են 43 միլիարդ դրամ

2013 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործունեության լիցենզիա է ունեցել 9 ապահովագրական ընկերություն:

Ապահովագրական ընկերությունների ակտիվները եռամսյակի ընթացքում ավելացել են 12.7%-ով և 31.03.2013 թ. դրությամբ կազմել են 43.2 մլրդ դրամ, պարտավորություններն ավելացել են 18.4%-ով և կազմել են 29.2 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալն ավելացել է 2.4%-ով և կազմել 14.1 մլրդ դրամ:

Ապահովագրական ընկերությունների ակտիվների կազմում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են ունեցել ավանդները բանկերում (35.5%), ուղղակի ապահովագրության գծով ստացվելիք գումարները (16.9%) և արժեթղթերում ներդրումները (5.4%):

Ապահովագրական ընկերությունների պարտավորությունների կազմում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են ունեցել չվաստակած ապահովագրավճարների պահուստը (46.8%), պահանջների պահուստները (12.9%) և վերաապահովագրողներին փոխանցվելիք ապահովագրավճարները (4.0%):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս