Twitter-ը հրաժարվել է համագործակցել Թուրքիայի իշխանությունների հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Twitter-ի ներկայացուցիչները մերժել են համագործակցելու մասին Թուրքիայի իշխանությունների արած առաջարկը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության ու կապի նախարար Բինալի Յըլդըրըմը:

Վերջինիս խոսքերով՝ թուրքական իշխանությունները համագործակցության առաջարկ են արել մի շարք սոցցանցերի՝ կապված Ստամբուլի «Գեզի» այգու համար անցկացված բողոքի ակցիաների.

«Այդ ռեսուրսները ստեղծում են մեծ քանակությամբ կեղծ հաշիվներ, որոնց նպատակը ցուցարարներին աջակցելն է: Մի շարք սոցցանցեր՝ ներառյալ Facebook-ը, համաձայնվել են համատեղ գործել իշխանությունների հետ, սակայն Twitter-ը մերժել է»:

Տեսանյութեր

Լրահոս