Դասախոսին դանակահարելու համար ձերբակալվել է Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի փոխտնօրենի 29-ամյա որդին (լուսանկարներ)

Այսօր՝ հունիսի 26-ին, Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Արեն Մնացականյանի կողմից ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ 29-ամյա Ակսել Մխիթարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Վանաձոր քաղաքի Հովհաննես Աբելյանի անվան Պետական դրամատիկական թատրոնի փոխտնօրեն Արամ Մխիթարյանի որդին է, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր. Օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ) հատկանիշներով: Նշված արարքի համար պատիժ է սահմանված ազատազրկում՝ 3-ից 7 տարի ժամկետով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան Արվեստի պետական քոլեջից Վանաձորի հիվանդանոց էր տեղափոխվել քոլեջի Մշակույթի և պատմության ֆակուլտետի դասախոս 35-ամյա Վասիլ Գևորգյանը, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում

vanodzor-1 vanadzor-2

Տեսանյութեր

Լրահոս