Այս մասին նշված է գլխավոր դատախազության տարածած այսօրվա հայտարարությունում:
Չնայած այն հանգամանքին, որ Երևանի ավագանու ընտրությունները շատ ավելի փոքր մասշտաբներ ունեին, սակայն ավելի վատ անցկացվեցին, ընտրախախտումներն ավելի կոպիտ էին, ավելի ակնհայտ և ավելի անընդունելի:
Հանդիպման ժամանակ Պուտինը դրականորեն է գնահատել Իսրայելի հետ Ռուսաստանի հարաբերությունները և շնորհակալություն է հայտնել իր նախորդ իսրայելական այցի ժամանակ ցուցաբերված ջերմ ընդունելության համար:
«Youtube» կայքում հայտնվել է բավական զարմանալի տեսանյութ, որտեղ որսի դուրս եկած մի տղամարդ, լորին որսում է ոչ թե հրացանով, այլ, ոչ ավել, ոչ պակաս` ձեռքով:
Ժամը 10:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում բախվել էին 41-ամյա Ռոբերտ Աբրահամյանի վարած Fiat մակնիշի 08 ԼՏ 086 համարանիշի, 29-ամյա Արթուր Մանուկյանի վարած Opel Vectra մակնիշի 34 PՍ 631 համարանիշի և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հաշվեկշռում հաշվարկված Isuzu մակնիշի 339 VV 01 համարանիշի ավտոմեքենաները:
ԱՄՀ-ին կատարած Թուրքիայի վերջին վճարումը կազմել է 421 միլիոն դոլար:
Իրանում մեր քաղաքացիների ձերբակալումը տհաճ փաստ է:
Հարցին՝ արդյոք կա՞ն փաստեր, որոնք կապացուցեն Վարդան Սեդրակյանի անմեղությունը, Ալեքսանդր Սիրունյանը պատասխանեց. «Այդ դատախազին հարցրե՛ք: Այդ 5 կգ մակուլատուրան որ բերել է դատարան, ի՞նչն է ուզում ապացուցի Վարդան Սեդրակյանի մասով»:
Առաջին անգամ սահմանվել է նաև Հայաստանի բանկերի միության նախագահի հատուկ մրցանակ, որը շնորհվել է այս ոլորտում մասնագիտական բարձր կարողություններ ցուցաբերած լրագրողներին։ Այս անվանակարգում հաղթող են ճանաչվել…
Թուրքիայի հայտարարած հեռահար գործունեության հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգերի (T-LORAMIDS, Turkish Long Range Air And Missile Defence System) մրցույթը թևակոխում է եզրափակիչ փուլ:
ՀՀ կառավարության առընթեր ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 03/19 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ:
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք ընդհանրապես գնահատում Հայաստանի դիվանագիտության կեցվածքը Սիրիայի հարցում, դիվանագետը պատասխանեց այսպես. «Դե հիմա որ Սվազիլենդում դեսպանություն բացեն, բոլոր հարցերը կլուծենք»:
Կրթաթոշակն ամեն տարի հատկացվելու է համայն աշխարհում 10 ուսանողի:
Վարդան Սեդրակյանը երկար շղթայի երկրորդ օղակն է` հիմնվելով այն փաստերի վրա, որոնք նախաքննության ընթացքում արվել են: Այստեղ տարօրինակ էին ինձ թվում երեկվա Սեդրակյանի դատապաշտպանի հայտարարությունները, որոնք կոպիտ սխալ են, չգիտեմ` միտումնավոր էր, թե պատահական:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 14-ին, ստացել է ինքնաբացարկի մասին մեկ դիմում. Երևանի ավագանու անդամի մանդատից հրաժարվել է «Բարև Երևան» դաշինքի ընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող՝ «Մելտեքս» ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Մեսրոպ Մովսեսյանը:
27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան քրեական գործով որեւէ մեկի դեռ մեղադրանք չի առաջադրվել եւ նշանակվել է համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն:
«Բարև Երևան» դաշինքը վերցնելու է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ստացած վեց մանդատները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը՝ տեղեկացնելով, որ երեկ երեկ իրենք ունեցել են ընդլայնված հավաք՝ ցուցակի մասնակիցներով, վարչությամբ ու որոշել ընդունել մանդատները:
Նախագահ Բաշար Ասադը «կանաչ լույս» է վառել Գոլանի բարձունքներում պաղեստինցիների հետ Իսրայելի դեմ գործողություն անցկացնելու առջև:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում այսօր մեկնարկեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով դատական նիստը:
Նա հայտարարել է, որ ձեռք է բերել Ջորջիա նահանգի հայտնի քիմիկոս, Coca-Cola-ի պատրաստման հեղինակ Ջոն Փեմբերթոնի փաստաթղթերի արկղը, որում հայտնաբերել է հանրահայտ ըմպելիքի պատրաստման եղանակը՝ թվագրված 19-րդ դարով:
Այդ մեկը չասեք: ՀՀԿ-ն իրավունք չունի ասելու՝ միջոցներ չկան: Մենք գիտենք, ինչ խողովակներով են գնում գումարները գեներեալների գրպանները: Ասում եք՝ սահմանափակ են, բայց միայն կենսաթոշակային ոլորտի բացահայտումների միլիոնները կարող էին գնալ ազատամարտիկներին:
Վթարի հետևանքով վիրավորվել են 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Միակ բանը, որի մասին նա ներկայումս երազում է, տաք սնունդն է:
PKK-ի զինյալները Թուրքիան լքելու գործընթացը սկսել են մայիսի 8-ին:
«Բարև Երևան» դաշինքը կվերցնի Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների քվեարկության արդյունքների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ իրեն հատկացված ավագանու 6 մանդատները:
Նա հավելել է, որ իրանցի մասնագետներն առաջին անգամ կապիկ են գործուղել տիեզերք 2013 թվականի հունվարի 28-ին:
Պատերազմի մասին խոսակցություններն անհրաժեշտ են սիրիական զինված ընդդիմության մարտական ոգին բարձրացնելու համար:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն պաշտոնապես դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով գազի գնի և միշարք ծառայությունների սակագների վերանայման հայտերով:
Մանչինին անգլիական ակումբի ղեկը ստանձնել է 2009 թվականին: Նախորդ տարի 48-ամյա մասնագետի օրոք «քաղաքաբնակները» 1968 թ. ի վեր առաջին անգամ հռչակվեցին Անգլիայի չեմպիոն, 2011-ին նվաճեցին Անգլիայի գավաթը, իսկ 2012-ին` սուպերգավաթը:
Այս մասին հայտնել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը: