Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ուկրաինայի ԱԳՆ-ին՝ կապված ԼՂՀ-ի հետ (տեսանյութ)
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ուկրաինայի ԱԳՆ-ին: Այս մասին հայտնել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ նոտայի հղումը կապված է ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքի ցուցադրած «սադրիչ» սյուժեի հետ: Ադրբեջանական կողմը բողոք է հայտնել նաև տվյալ հեռուստաալիքին:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին ուկրաինական հեռուստաալիքը ռեպորտաժ էր ցուցադրել այն մասին, թե ինչպես են ԼՂՀ-ում նշում մայիսի 9-ը: Ռեպորտաժում ասվում էր, որ այսօր ԼՂՀ-ն անկախ, սակայն չճանաչված պետություն է, իսկ Ղարաբաղյան պատերազմը հայերի համար որակվել էր որպես ազատագրական պատերազմ: