«Բարև Երևան»-ը կվերցնի ավագանու մանդատները

«Բարև Երևան» դաշինքը կվերցնի Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների քվեարկության արդյունքների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ իրեն հատկացված ավագանու 6 մանդատները: Ինչպես «Փաստինֆոյի» թղթակցին հայտնել է դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, այս մասին որոշում է կայացվել նախօրեին երեկոյան տեղի ունեցած քննարկման արդյունքում:

Ըստ նրա, «Բարև Երևան» դաշինքի ընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Մելտեքս» ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Մեսրոպ Մովսեսյանը հայտնել է ավագանու մանդատից հրաժարվելու իր մտադրության մասին: Նրա փոխարեն ավգանու մանդատ կստանա ընտրական ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Սանասարյանը:

Ըստ այդմ, Երևանի ավագանիում «Բարև Երևան» դաշինքը կներկայացնեն «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, անկուսակցական Գագիկ Բաղդասարյանը, «ժողովրդավարական ուղի» կուսակցության անդամ, իրավախորհրդատու Արթուր Գասպարյանը և «Ժառանգություն» կուսակցության անդամ, «Lurer.com» կայքի խմբագիր Դավիթ Սանասարյանը: Ւ դեպ՝ առաջին չորսը նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներ են:

Տեսանյութեր

Լրահոս