Իրանը պլանավորել է երկրորդ անգամ կապիկ ուղարկել տիեզերք
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մինչև ընթացիկ տարեվերջ (2014 թվականի մարտի 20) երկրորդ անգամ է կապիկ ուղարկելու տիեզերք: Չի բացառվում նաև, որ դա տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին:
Այս մասին հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության Գիտա-հետազոտական կենտրոնի տնօրեն Մոհամմադ Էբրահիմին: Վերջինս ընդգծել է, որ հրթիռակիրն աշխատելու է հեռուկ վառելիքով, ինչը հնարավորություն կտա նվազեցնել արագացումն ու կենդանու օրգանիզմի բեռնվածությունը:
Նա հավելել է, որ իրանցի մասնագետներն առաջին անգամ կապիկ են գործուղել տիեզերք 2013 թվականի հունվարի 28-ին: Ավելի վաղ Իրանի տիեզերական գործակալության տնօրեն Համիդ Ֆազելին հայտարարել էր, որ Իրանը ընթացիկ տարում, որը մեկնարկել է մարտի 21-ից, պլանավորել է տիեզերք ուղարկել 7 արբանյակ:
Ի դեպ, Իրանը պլանավորել է 8 տարի անց մարդ ուղարկել տիեզերք: