Բաժիններ՝

Սիրիան կամավորներ է հավաքագրում՝ Գոլանի բարձունքներում Իսրայելի դեմ գործողություն ձեռնարկելու համար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի փոխվարչապետ Կադրի Ջամիլը հայտարարել է, որ «Սիրիայի ազատագրման ու վերակազմավորման» ժողովրդական ճակատը հայտարարել է կամավորների հավաքագրման մասին՝ Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում օպերացիա ձեռնարկելու համար.

«Մենք հավաքագրում ենք կամավորներին և կազմավորում ենք մարտական ստորաբաժանումներ՝ Գոլանի բարձունքներում պարտիզանական պատերազմ վարելու համար: Նախագահ Բաշար Ասադը «կանաչ լույս» է վառել Գոլանի բարձունքներում պաղեստինցիների հետ Իսրայելի դեմ գործողություն անցկացնելու առջև:

Սիրիան ներկայիս պայմաններում ի վիճակի չէ պատերազմ մղել Իսրայելի դեմ և համարժեք պատասխանել նրա ավիահարվածներին: Սակայն դա անպատասխան թողնելը նույնպես լավ չէ և վնասակար է: Օբյեկտիվորեն կա մեկ ելք՝ ժողովրդին հնարավորություն տալ պաշտպանել սեփական հողը, քանի դեռ պետությունը չի կարող կատարել տվյալ առաջադրանքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս