Թուրքիան ամբողջովին մարել է Արժույթի միջազգային հիմնադրամին ունեցած պարտքը

TRT Turk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիան ամբողջովին մարել է Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) ունեցած պարտքը: ԱՄՀ-ին կատարած Թուրքիայի վերջին վճարումը կազմել է 421 միլիոն դոլար:

Բացի այդ, Թուրքիան մտադիր է պարտքը մարելուց հետո 5 միլիարդ դոլարի վարկ տրամադրել ԱՄՀ-ին: Թուրքիան ԱՄՀ-ին անդամակցել է 1947 թվականի մարտի 11-ին, ինչից հետո կողմերի միջև ստորագրվել է 19 ռեզերվային համաձայնագիր: Թուրքիայի հետ համագործակցության շրջանակներում ԱՄՀ-ն ընդհանուր առմամբ հատկացրել է 50 միլիարդ դոլար:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի կեսին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ երբ իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) 2002 թվականի նոյեմբերին Թուրքիայում եկավ իշխանության գլուխ, ԱՄՀ-ին Թուրքիայի պարտքը կազմում էր 23.5 միլիարդ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս