Իրան այցելելն անվտանգ չէ. Ադրբեջանի ԱԳՆ
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի քաղաքացիների համար անվտանգ չէ Իրան այցելելը.
«Դժբախտաբար, ցայսօր Ադրբեջանի հյուպատոսության ներկայացուցիչներին հնարավորություն չի տրվել հանդիպել Թավրիզում ձերբակալված մեր քաղաքացիների հետ: Բնականաբար, այդ փաստը մեծապես մտահոգում է մեզ:
Տվյալ իրավիճակը, այսինքն մեր երկու քաղաքացիների ձերբակալումը հարկադրում է մեզ հիշեցնել մեր քաղաքացիներին, որ Իրան այցելելն անվտանգ չէ: Իրանում մեր քաղաքացիների ձերբակալումը տհաճ փաստ է»:
Ադրբեջանի ԳԱԱ-ի գիտաշխատող Խալիդա Խալիդը և նրա օգնական Շամխալ Հուսեյնովը Թավրիզում ձերբակալվել են ապրիլի 30-ին: