Բանկերի միության նախագահն առաջին անգամ հատուկ մրցանակ շնորհեց լրագրողներին
Հայաստանի բանկերի միության նախագահը պարգևատրել է երկրի ֆինանսաբանկային ոլորտն ակտիվորեն լուսաբանած լրատվամիջոցներին
Հայաստանի բանկերի միությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական և ֆինանսաբանկային ոլորտը լուսաբանող լրատվամիջոցների և լրագրողների մրցանակաբաշխություն։ Այն անցկացվել է առաջին անգամ և ընտրվել են 2012թ.-ի ընթացքում այս ոլորտն ակտիվորեն և մասնագիտական բարձր մակարդակով լուսաբանած լրատվամիջոցները։
«ՀՀ տնտեսության և ֆինանսաբանկային հատվածի զարգացումներն ակտիվորեն լուսանելու համար» անվանակարգում հաղթող է ճանաչվել 4 հեռուստաընկերություն, 3 լրատվական գործակալություն և մեկ թերթ։ Մրցանակները բաշխվել են հետևյալ կերպ.
- «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բիզնես լուրեր» ծրագիր
- «Երկիր Մեդիա» հեռստաընկերության «Կապիտալ» ծրագիր
- «Արմենիա» հեռուտաընկերության «Սուր անկյուն» ծրագիր
- «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» ծրագրի տնտեսական հավելված
- «Առկա» լրատվական գործակալություն
- «Արմինֆո» լրատվական գործակալություն
- «Մեդիամաքս» լրատվական գործակալություն
- «Գոլոս Արմենիի» օրաթերթ
Առաջին անգամ սահմանվել է նաև Հայաստանի բանկերի միության նախագահի հատուկ մրցանակ, որը շնորհվել է այս ոլորտում մասնագիտական բարձր կարողություններ ցուցաբերած լրագրողներին։ Այս անվանակարգում հաղթող են ճանաչվել
- Աշոտ Արամյան` «Գոլոս Արմենիի» օրաթերթ
- Բաբկեն Թունյան` «168 Ժամ» օրաթերթ
- Արմենակ Չատինյան` «Օրակարգ» օրաթերթ
- Ռուբեն Հարությունյան` «Մեդիամաքս» լրատվական գործակալություն
Պատվոգրերից բացի, այս անվանակարգի հաղթողները ստացել են նաև դրամական մրցանակներ։