Բաժիններ՝

Մանչինին պաշտոնանկ արվեց

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարության որոշման համաձայն ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պաշտոնանկ է արվել: Այս մասին հաղորդում է «քաղաքաբնակների» պաշտոնական կայքը: Մրցաշրջանի վերջին երկու հանդիպումները «Սիթին» կանցկացնի Մանչինիի օգնական Բրայան Քիդի գլխավորությամբ:

Իտալացի մասնագետի գլխավորությամբ այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» զբաղեցրեց Անգլիայի առաջնության երկրորդ հորիզոնականը, հասավ մինչև գավաթի խաղարկության եզափակիչ և դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խմբային փուլից:

«Մանչինիի ռեկորդները խոսուն են: Ակումբի սեփականատեր Շեյխ Մանսուրը և ամբողջ ղեկավարությունը հարգում են նրան և շնորհակալ են նրան վերջին 3.5 տարում ակումբի համար կատարած նվիրական աշխատանքի համար»,- հայտարարել է «Սիթիի» ներկայացուցիչ Հալդուն Ալ Մուբարաքը:

Մանչինին անգլիական ակումբի ղեկը ստանձնել է 2009 թվականին: Նախորդ տարի 48-ամյա մասնագետի օրոք «քաղաքաբնակները» 1968 թ. ի վեր առաջին անգամ հռչակվեցին Անգլիայի չեմպիոն, 2011-ին նվաճեցին Անգլիայի գավաթը, իսկ 2012-ին` սուպերգավաթը:

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթիի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն իսպանական «Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին է:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս