Թուրքիան լքած PKK-ի առաջին խումբը հասել է Հյուսիսային Իրաք

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) 15 զինյալից բաղկացած խումբը հասել է Հյուսիսային Իրաք, ուր գտնվում են PKK-ի ճամբարները:

9 տղամարդուց և 6 կնոջից բաղկացած այդ խումբը Իրաքին սահմանակից թուրքական Հաքքարի նահանգը սկսել են լքել մեկ շաբաթ առաջ: PKK-ի զինյալները Թուրքիան լքելու գործընթացը սկսել են մայիսի 8-ին: Ակնկալվում է, որ ողջ գործընթացը կտևի 3-5 ամիս:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Իրաքի իշխանությունները դեմ են արտահայտվել PKK-ականների վերադարձին՝ ընդգծելով, որ դա Թուրքիայի ներքին խնդիրն է: Ի դեպ, PKK-ն վերջին անգամ Թուրքիան լքել է 14 տարի առաջ՝ 1999 թվականին, երբ ձերբակալվեց նրա հիմնադիր ու առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով ցայժմ ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031