Բաժիններ՝

Բենիամին Նեթանյահուն Վլադիմիր Պուտինին հրավիրել է Իսրայել

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սոչիում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ժամանակ Նեթանյահուն Պուտինին առաջարկել է հաջորդ անգամ հանդիպել իսրայելական Էյլատ քաղաքում:

Նեթանյահուն ընդգծել է, որ դա խաղաղ քաղաք է և այնտեղ տիրում է անդորր, թեև վերջին շրջանում այն հրթիռակոծվել է Սինայի թերակղզուց: Պուտինը հայտարարել է, որ եղել է այնտեղ՝ այն բնորոշելով որպես լավ վայր: Նա շնորհակալություն է հայտնել Իսրայելի վարչապետին՝ Ռուսաստան ժամանելու համար, ինչին ի պատասխան՝ վերջինս ռուսերենով ասել է «շնորհակալություն, պարոն նախագահ»:

Հանդիպման ժամանակ Պուտինը դրականորեն է գնահատել Իսրայելի հետ Ռուսաստանի հարաբերությունները և շնորհակալություն է հայտնել իր նախորդ իսրայելական այցի ժամանակ ցուցաբերված ջերմ ընդունելության համար: Նշվում է, որ հանդիպման օրակարգի գլխավոր թեման լինելու է Սիրիայի հարցը: Նեթանյահուն փորձել է Պուտինին համոզել Սիրիային չհատկացնել զենիթա-հրթիռային համալիրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս