Զենիթա-հրթիռային համալիրների գնման մասին թուրքական մրցույթի արդյունքները հայտնի կդառնան հունիսին

Jane’s Defence Weekly (JDW) թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հայտարարած հեռահար գործունեության հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգերի (T-LORAMIDS, Turkish Long Range Air And Missile Defence System) մրցույթը թևակոխում է եզրափակիչ փուլ:

JDW-ի տվյալներով՝ ակնկալվում է, որ մրցույթի հաղթողի անունը հայտնի կդառնա հունիսին: Բոլոր 4 հավակնորդները մասնակցել են օրեր առաջ Ստամբուլում անցկացված IDEF-2013 ռազմական ցուցահանդեսին:

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը (SSM) T-LORAMIDS համակարգերի գնման հնարավորության մասին բարձրաձայնել է դեռ 2007 թվականի մարտին: 2009 թվականից այս նախագիծը ձգձգվում է:

Մրցույթին մասնակցում է ամերիկյան Lockheed Martin/Raytheon կոնսորցիումը՝ Patriot РАС-3 7 РАС-2 GMT համալիրներով, չինական CPMIEC (China National Precision Machinery Import and Export Corporation) ընկերությունը՝ HQ-9 (արտահանման անվանումը FD-2000) համալիրով, ռուսական Рособоронэкспорт ընկերությունը՝ իր С-300ВМ Антей-2500 համալիրով և ֆրանս-իտալական Eurosam կոնսորցիումը՝ SAMP/T համալիրով:

Առկա տվյալներով՝ ներկայումս Թուրքիան պլանավորել է գնել 12 զենիթա-հրթիռային համալիր, որոնց ընդհանուր արժողությունը կկազմի 3.5 միլիարդ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս