Ադրբեջանը Լիտվային նոտա է հղել Ղարաբաղի պատճառով

Ադրբեջանի արտգործնախարարությունը Լիտվային նոտա է հղել` Լեռնային Ղարաբաղում անցկացված փառատոնին լիտվական երաժշտական խմբի մասնակցության կապակցությամբ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Էլման Աբդուլաևը։

APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Աբդուլաևը հավելել է, որ Լեհաստանում Ադրբեջանի դեսպանությունը, իր հերթին, ուսումնասիրում է ղարաբաղյան փառատոնին նաև լեհ երաժիշտների մասնակցության մասին տեղեկատվությունը։ Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031