Աբրահամյանը պատասխանել է Փոստանջյանի նամակին

Ինչպես հայտնի է` «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը նամակով դիմել էր խորհրդարանի բոլոր պատգամավորներին` առաջարկելով միանալ իր նախաձեռնությանը և փոխել Ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածը:

Այդ հոդվածը սահմանում է, որ արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներից ընտրելու իրավունք ունեն միայն դիվանագիտական, հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակիցները, նրանց ընտանիքի անդամները և ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանյան ներկայացուցչությունների աշխատակիցները և ընտանիքի անդամները:

Փոստանջյանն առաջարկում է, որ պետությունն արտասահմանում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիների համար ընտրական իրավունքի իրացման հնարավորություն ստեղծի: Զարուհի Փոստանջյանը մեզ հայտնեց, որ իր նամակին ՀՀԿ խմբակցությունից պատասխանել է միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով իր նամակում գրել է, որ առաջարկվող փոփոխությունն իրենց համար անընդունելի է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031