Մագնուս Կարլսենը` Մեծ սաղավարտի եզրափակիչ մրցաշարի չեմպիոն
Իսպանիայի Բիլբաո քաղաքում ավարտվեց «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը: Վերջին տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ և վաստակած 11 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Տուրի մյուս պարտիաները` Ֆրանսիսկո Վալեխո Պոնս – Ֆաբիանո Կարուանա, Վիշվանաթհան Անանդ- Սերգեյ Կարյակին, նույնպես ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Կարլսենն ու Կարուանան 17-ական միավոր վաստակեցին և չեմպիոնին որոշելու համար 2 բլից պարտիա խաղացին: Մագնուս Կարլսենը հաղթեց վճռորոշ մրցավեճերում և նվաճեց չեմպիոնական տիտղոսը:
Մրցաշարային աղյուսակն վերջնական տեսքը հետևյալն է.
| Տ | Անուն | Երկիր | Վրկ. մ. | Մ. |
| 1 | Մագնուս Կարլսեն | 2847.6 | 17 | |
| 2 | Ֆաբիանո Կարուանա | 2786.5 | 17 | |
| 3 | Լևոն Արոնյան | 2815.4 | 11 | |
| 4 | Սերգեյ Կարյակին | 2775.4 | 10 | |
| 5 | Վիշվանաթհան Անանդ | 2775.4 | 9 | |
| 6 | Ֆրանսիսկո Վալեխո Պոնս | 2694.4 | 6 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը

