
Яндекс բրաուզերը ներբեռնել են արդեն միլիոն անգամ

Яндекс ընկերության կողմից թողարկված բրաուզերը 11 օրվա ընթացքում ներբեռնվել է միլիոն անգամ: Այս մասին հայտնում են ընկերության տարածած հաղորդագրությունում, գրում է Lenta.ru-ն: Նշենք, որ բրաուզերը, ինչպես հայտնել էր 168.am-ը ներկայացվել էր հոկտեմբերի 1-ին՝ YaC տեխնոլոգիական կոնֆերանսի ժամանակ, որը տեղի էր ունենում Մոսկվայում: Բրաուզերի ներբեռնում հնարավոր դարձավ նույն օրը ժամը 17-ից սկսած: Яндекс ընկերության կողմից թողարկված բրաուզերը կարելի է տեղադրել Windows և Mac OS-ով աշխատով համակարգիչների վրա:
Բրաուզերին ինտեգրված են Яндекс փոստային ծառայությունն ու որոնողական համակարգը: Ցանկության դեպքում, սակայն, օգտագործողը կարող է փոխել այն մեկ ուրիշ որոնման համակարգով: