
Զիդանը դարձել է ֆրանսիական ակումբի բաժնետեր

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը դարձել է ֆրանսիական 4-րդ դիվիզիոնում հանդես եկող «Ռոդեզ Ավերոն» թիմի բաժնետեր: Հիշեցնենք, որ ավելի վաղ 40-ամյա նախկին ֆուտբոլիստը զբաղեցնում էր Մադրիդի «Ռեալի» սպորտային տնօրենի պաշտոնը:
Զիդանից բացի, թիմի բաժնետեր է հանդիսանում նաև Ֆրանսիայի հավաքականի ևս մեկ նախկին խաղացող Օլիվիյե Դակուրը: Այս մասին հաղորդում է Marca–ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը