Լոլիկը կանխում է կաթվածը

Լոլիկով հարուստ սննդակարգը կարող է նվազեցնել սրտի կաթվածի հնարավորությունը: Ինչպես հաղորդում է BBC-ին, այս եզրակացությանն են հանգել ֆինն գիտնականները: Հետազոտությունը ներառել է 1,031 տղամարդու: Կաթվածի հավանականությունն առավել քիչ է եղել այն տղամարդկանց մոտ, ում սննդակարգում մեծ տեղ է զբաղեցրել լոլիկը: Գիտնականները դեռևս չեն պարզել երևույթի պատճառը:

Ուսումնասիրությունները տևել են 12 տարի: Դրանց մեջ ներգրավված տղամարդիկ բաժանված են եղել երկու խմբի: 258 տղամարդու շրջանում, ովքեր լոլիկ քիչ էին օգտագործում, կաթվածի դեպքերը 25-ն են եղել: Մյուս 259 տղամարդու շրջանում. ում սննդակարգում մեծապես ներառված է եղել լոլիկը, կաթվածների թիվը 11 է եղել:  Ուսումնասիրությունը պնդում է, որ լոլիկը 55%-ով նվազեցնում է կաթվածի հավանականությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031