Ստյոպա Սաֆարյանը խնդրում է իրեն չզանգել

«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, ով այս օրերին գտնվում է Լոնդոնում, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Ողջույններ իմ բոլոր ընկերներին Լոնդոնից: Երեկ Wilton Park-ում ավարտեցի իմ եվրոպական շրջագայության առաջին մասը: Շատ կարևոր մի կոնֆերանս էր, որը կազմակերպել էին ԱՄՆ պետքարտուղարությունը (պետքարտուղարի՝ սպառազինությունների հարցերով տեղակալը անտեղ էր), ՄԹ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարությունները, ու նվիրված էր Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրին ու դրա գործնական խնդիրներին:

Ինքս զեկուցաբեր էի «Լեռնային Ղարաբաղի հակամատությունը և սովորական սպառազինությունների վերհսկումը» թեմայով: Առաջիկայում կծանոթանաք այդ խնդրով իմ պատկերացումներին` «Հետք»-ում:

2 օր Լոնդոնում փորձագիտական հանրության իմ ընկերների հետ հանդիպումներ ունենալուց հետո կմեկնեմ Բուխարեստ՝ Եվորպայի ժողովրդական կուսակցության կանոնադրական համագումարին ու քաղաքական վեհաժողովին մասնակցելու:

Իսկ հոկտեմբերի 22-23-ին Բեռլինում կմասնակցեմ Բեռլինի 2-րդ արտաքին քաղաքականության ֆորումին, որտեղի թեմաներն էլ մեկը մյուսից ուշագրավ են. Իրանի միջուկային ծրագիր, Թուրքիան մերձավոր արևելքոմ, Ռուսաստանը Պուտին II-ի օրոք, ԵՄ-ը իբրև քաղաքական միասնություն, Չինաստան և այլն: Դեհ զեկուցողներ անուններն ամեն ինչ ասում են` Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վետերվելլե, պաշտպանության նախարար Թոմաս դե Մազիեր, Անգլիայի պետքարտուղար Վիլիամ Հագ, Ֆինլանդիայի` Եվրոպական հարցերի ու արտաքին առևտրի նախարար Ալեքսանդր Ստուբ, ԱՄՆ նախագահի նախկին խորհդական ազգային անվտանգության հարցերով՝ Զբիգնեվ Բժեզինսկի և շատ այլ փորձագիտական ու քաղաքական հեղինակություններ:

Բոլոր լրագրող ընկերներիս մի խնդրանք ունեմ. որքան էլ հեռախոսս ռոմինգ է արված, այդուհանդերձ անհնար է պատասխանել զանգերին (ես՝ գործազուրկ նախկին պատգամավորս, դրա տակից դուրս չեմ գա): Արդեն մի հարյուր զանգ եղել է: Եթե կան հարցեր, որոնց կարող եմ պատասխանել, գրեք ֆեյսբուքով: Օրվա տարբեր ժամերին հասանելի կլինեմ, եթե իհարկե հյուրանոցից դուրս չլինեմ»:

Տեսանյութեր

Լրահոս